f

Անկախ

Այս դրույթի ընդունմամբ կառավարությունն արձանագրում է՝ նախորդ 2,5 տարիներին իրենց կատարած աշխատանքը ձախողվել է․ Սերոբ Խաչատրյան


Կառավարությունն  որպես անհետաձգելի օրինագիծ ընդունել ու ԱԺ հաստատմանն է ուղարկել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթով։

Ուշագրավ է, որ այս օրինագիծը տարիների պատմություն ունի, մշակվել ու որոշակի ավարտուն տեսքի էր բերվել դեռ նախորդ իշխանությունների օրոք, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան օրինագծի իրենց տարբերակի մշակմանը։ Բայց տարիներ շարունակ օրենքի ընդունմանը սպասած մասնագիտական հանրությունը հույս անգամ չուներ, որ նման  խառը իրավիճակում, երբ օրենսդրական կարգավորման բազմաթիվ առաջնահերթ այլ ոլորտներ կան, այս օրինագծի մասին հիշողներ  կլինեն և այն ԱԺ-ում կքննարկվի։

Բայց արի ու տես՝ ԵՊՀ գիտխորհրդի և ԳԱԱ կողմից կառավարության հրաժարականը պահանջելուց հետո օրինագծում ներառվում են անցումային դրույթներ, այն  դառնում է անհետաձգելի և առանց քննարկման ընդունվում է կառավարությունում։ Ուշագրավ է, որ այս անհետաձգելի օրինագծի համաձայն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում գործող բուհերն ու գիտահետազոտական հիմնարկությունները զրկվելու են ինքնակառավարման հնարավորությունից։ Շեշտենք, որ այս կետը հակասում է սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը  սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Օրինագծի համաձայն՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում օրենքի համաձայն ձևավորվելու են կառավարման խորհուրդներ բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում։ Իսկ մինչ այդ, համաձայն անցումային դրույթների,  լիազոր մարմնին, այս դեպքում ԿԳՄՍՆ-ին իրավունք է վերապահվում մինչև 5 տարի ժամկետով ռեկտոր կամ տնօրեն նշանակել։ ԿԳՄՍՆ նշանակած ռեկտորը կամ տնօրենը կարող են չհամապատասխանել օրենքով ռեկտորին և տնօրենին ներկայացվող պահանջներին, այսինքն չունենան գիտական աստիճան, կառավարման փորձ, գիտամանկավարժական փորձառություն և այլն։ Ուշագրավ մի կետ ևս․ կառավարման խորհուրդները որևէ պարագայում ռեկտորի կամ տնօրենի հետ կնքված պայմանագիրը լուծարելու իրավասությոն չեն ունենալու․ օրենքով սահմանված դեպքերը ԿԳՄՍՆ-ի նշանակած պաշտոնյաների վրա չեն տարածվելու։

«Անկախն» այս թեմայով զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ հետևանքներ կունենա բուհական համակարգի համար ինքնակառավարման իրավունքից զրկվելը։

-Այսպիսի քայլի ակնարկ արդեն իսկ արվել էր, ամիսներ առաջ այդպիսի ակնարկ եղավ, որ հնարավոր  է, կառավարությունն ընդունի մի մոդել, որի դեպքում կլինեն ժամանակավոր կառավարիչներ։ Իհարկե, այս  մոտեցումը բացարձակապես անընդունելի է, մանավանդ այս իշխանությունները ժամանակին իշխանության եկան նաև  քննադատելով նախկիններին այն բանի  համար, որ բուհերին ինքնավարություն չեն տալիս և այլն։ Այն, ինչ նախկինում արվում էր, բայց գոնե ընտրության ձևական կողմը պահվում էր, հիմա արվում է  բացահայտ՝ նշանակմամբ։  Կարծում եմ, որ այս դրույթի ընդունմամբ  կառավարությունն արձանագրում է՝ նախորդ 2,5 տարիներին իրենց կատարած աշխատանքը ձախողվել է։ Գիտենք՝  հիմա ինչ խայտառակ վիճակ է բուհերում, մեծ մասը ռեկտոր չունի, մի քանիսում ռեկտորի ընտրության փորձերը ձախողվեցին։ Այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ կառավարությունը  շարունակում էր խորհրդի անդամներ նշանակել յուրայիններին․  խորհրդի անդամներ  հիմնականում  դառնում էին այն մարդիկ էին, որոնք հլու-հնազանդ  կկատարեին վերևից եկող հրահանգները։ Բայց նաև խնդիրը  այն  էր, որ իշխանությունն այդպես էլ  չգտավ այնպիսի մարդկանց, որոնք կարող էին ընտրվել։  Այդպիսի մարդիկ վստահաբար կան, բայց իրենք ուզում էին, որ այդ մարդը նաև  լոյալ լինի։ Յուրայինների մեջ  համապատասխան թեկնածուներ չգտնելու հետևանքով ամբողջ բուհական համակարգը 2,5 տարի կաթվածահար վիճակում է։

Այս որոշման ամբողջ իմաստն այն է, որ  այն յուրայինները, որոնք պահանջներին չեն համապատասխանում, չունեն գիտական կոչումը կամ փորձը, հիմա  այս օրինագծով կարող են նշանակվել ռեկտոր։

Համարում եմ, որ սա նահանջ է։ Նախ, այդ օրենքը պետք է լուրջ քննարկվեր։ Այսպես չի կարելի վնասել  համակարգը։

-Իսկ ինքնուրույնության պակասն ինչպե՞ս կանդրադառնա կրթական գործընթացների և կրթության որակի վրա։

-Հիմա մեր բարձրագույն կրթությունն այնքան վատ վիճակում է, որ այսպիսի բաներն առանձնապես ազդեցություն չեն ունենա։ Համակարգի ճգնաժամն  այս 2,5 տարիներին այնքան է խորացել, որ հիմա ռեկտորին  կնշանակեն, թե խորհուրդը կընտրի, առանձնապես բան չի փոխելու։

-Պարոն Խաչատրյան, գուցե միջազգային փորձն ենք կրկնօրինակում։ Կա՞ն երկրներ, որ ուղիղ նշանակման այս մոդելն են կիրառում։

-Բնականաբար կան այդպիսի երկրներ, բայց կարծում եմ, դրանք ժողովրդավարական երկրներ չեն։ Սա իրենք համարում են  ժամանակավոր ճգնաժամային լուծում, մինչև իրավիճակը կկարգավորվի։

-Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով ապահովվելու է գիտական և կրթական հիմնարկների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը։ Արդյո՞ք իրար չեն հակասում այս երկու դրույթները։

-Իհարկե, հակասում են։ Դատելով նրանից, թե ովքեր էին դառնում կառավարման խորհրդի անդամներ, կարելի էր  եզրակացնել, որ այս կառավարությունն էլ առանձնապես հետաքրքրված չէ բուհերի ինքնավարությամբ։

-Բոլոնիայի երկրներում, միջազգային ասպարեզում խրախուսվում է բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը։ Այս հետքայլը ինչ-որ կերպ կարո՞ղ է  ազդել մեր բուհերի և նրանց մատուցած կրթության ճանաչելիության վրա։

-Իհարկե, սա որպես ընդհանուր նահանջ կգնահատվի, բայց կառավարությունը կփորձի ասել, որ սա ժամանակավոր լուծում է,  մինչև դաշտը կարգավորվի և հետո նորից խորհուրդները կընտրեն ռեկտորներին։

 

Կրթություն եվ գիտություն Սերոբ Խաչատրյան բարձրագույն կրթություն խմբագրի ընտրանի ռեկտոր ԿԳՄՍ նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարյուր տարվա մեր պատմությունը,թույլ չե՛նք տալու․ Վազգեն Մանուկյան
Թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին.՛՛Հրապարակ ՛՛
Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը
Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. ԱԳՆ
Նիկոլ գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչինչ չկա.Վազգեն Մանուկյան
Ինչու էր Արարատ Միրզոյանը բնակարան վարձել․ տապալված «փաշինյանափոխության» փորձը․politik.am
Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ
Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման
ԱՄՆ-ում  մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 147 հազար դեպք է հայտնաբերվել
Փաշինյանը խնդրել է Ալիևին վերադարձնել հայ գերիներին նախընտրական քարոզարշավի օրերին. @Tzhvzhik
Էր Ռիադում պայթյուն է տեղի ունեցել
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել
Այս երեխայի ընտանիքը, սակայն, բնակվում են փախստականների հանրակացարանում՝ նվազագույն կենցաղային պայմանների բացակայությամբ
Իզուր երազների գիրկը չընկնեք, товарищи, սա ընդամենը թուրքիա-Նախիջևան-ադրբեջան ցամաքային կապի վերականգնման ծրագիրն է, որի ջատագովն է այսօրվա ՀՀ իշխող կուսակցությունը
Էն որ գոռում էին՝ Նիկոլ, դրանք տղամարդ չեն. Վազգեն Մանուկյան
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել
«Նովիչոկի» մշակողը կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է  պատրաստում
Տեղի է ունեցել Ակադեմիայի կառավարման խորհրդի 2021 թվականի առաջին նիստը
Ամերիկացի իրավապահները այցելել են ՀՀ ոստիկանություն
Ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում
Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը
Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. թեմաների առանցքում եղել է գերիների հարցը
Ավելին
Ավելին