f

Անկախ

«Հրապարակ»․ Կյանքն ապացուցեց, որ երիտասարդ, թերի կրթությամբ և փորձով մարդկանց իշխանություն վստահելը կործանարար է


«Երեկ ընդդիմությունը վերջապես հրապարակեց իր վարչապետի թեկնածուի անունը, որը, ըստ ընդդիմության ճանապարհային քարտեզի, պետք է կառավարի երկիրն այս անորոշ ու աղետալի փուլում՝ լուծի բարդագույն խնդիրներ, դրան գումարած՝ կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

 

Թշնամուս չէի ցանկանա նման ծանր բեռ, բայց Վազգեն Մանուկյանը «հին ոսկոր» է՝ 30-40-ամյա պայքարի բովով անցած, «Ղարաբաղ» կոմիտեի ակունքներից եկող և մեկ անգամ արդեն երկրի կառավարման ղեկին անչափ մոտեցած։

Ցավալի է, անշուշտ, որ մեր երկիրը, մեր հասարակությունն այս 30 տարիների ընթացքում ոչ մի վառ անհատականություն չծնեց, ոչ մի լավ բան չստեղծեց, քան խորհրդային պետության ծնած ու աճեցրած կադրերն էին, որոնք առաջին պլան եկան 1988-ի հրաշագեղ շարժման արդյունքում։

 

Մենք, փաստորեն, շարունակում ենք իշխանություն ընտրել «Ղարաբաղ» կոմիտեի կազմից, և շրջանառվող անուններն էլ ղարաբաղյան շարժման ու պատերազմի հետ են կապվում։ Բայց կյանքն ապացուցեց, որ երիտասարդ ու տաքարյուն, թերի կրթությամբ և փորձով մարդկանց իշխանություն վստահելը հղի է կործանարար հետևանքներով, ավելի լավ է ընտրել տարեց ու պահպանողական կառավարիչ, քան երիտասարդ ավանտյուրիստ, որը վճռական պահին գերագնահատում է իր ուժերը և երկիրը տանում դեպի անդունդ։

Մեր հասարակությունը, իհարկե, կրկին դժգոհ է, և երեկ Վազգեն Մանուկյան-թեկնածուի թերություններն էին համացանցում քննարկում։ Բայց այդ քննարկողները ոչ մի այլընտրանք չեն առաջարկում։ Եվ առհասարակ՝ իդեալական թեկնածու չի լինելու՝ ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ երբևէ։ Մենք պետք է կարողանանք ընտրություն կատարել եղածից, լինել իրատես և պետք է փորձենք ոչ թե օրուգիշեր խավարն անիծել, այլ մի քանի մոմ վառել՝ մեր երկիրը պատած խավարը ցրելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին