Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար էին բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 54-ամյա Սամվել Հովհաննիսյանը դեկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցում մահացել է։
Կատարվում է քննություն։