f

Անկախ

Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի. Մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն


Հանուն հայրենիքի կյանքը զոհած մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն. Կիմ Խաչատրյանը՝  լուսանկարի տղան,  ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող էր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մերօրյա հերոսի կողմից հնչեցված խոսքերը ընկերները նրա մահից հետո հաճախ են կրկնում՝ ավելի զգալով դրանց խորությունը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն»:

«Շատ դժվար է Կիմի մասին խոսել անցյալով։ Մեր Կիմը յուրահատուկ, մեծատառով մարդ էր։ Իր պես հայրենասեր, բարի, անկեղծ, պարզ ու արդար մարդիկ քիչ են»,- պատմում է համակուրսեցին՝ Մանոն Գևորգյանը՝ շարունակելով, որ Կիմը յուրահատուկ արժեհամակարգի տեր էր, ազգային արժեքներին ու գաղափարներին նվիրված։

Հենց այդ գաղափարներին էլ հավատարիմ մնալով հոկտեմբերի 12-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իր ընկերների հետ մեկնեց ռազմաճակատ։

«Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողը հայրենասեր լինելուց բացի նաև շատ ընկերասեր էր, հաճախ էր ամբողջ խմբին հրավիրում  իր ծննդավայր Արենի՝ գինի խմելու, տեսարժան վայրերը տեսնելու։

Կուրսընկերները Կիմի հրավերն անպատասխան չեն թողնելու։ Խմբով, չնայած նրան, որ արդեն ավարտել են, որոշել են ու խոստացել, որ գնալու են Արենի՝ Կիմի հիշատակի համար գինի խմելու։

«Մեր Կիմը լուսավոր էր։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր բիոէթիկայի դասի ընթացքում երգում Գետաշենը, իրեն բնորոշ ռազմահայրենասիրական ոգով։ Շատ լավ հումորի զգացում ուներ, հիշում եմ՝ ինչպես մի անգամ առանց գլխարկի պատիվ տվեց, մենք էլ ասեցիք, որ դատարկ գլխին պատիվ չեն տալիս, ինչին Կիմը պատասխանեց «ինչի է դատարկ՝  մեջը լիքը խելք կա»»,- հիշում է Մանոնը։

Նա վստահ է, որ ավել բան ասել պետք չէ. լուսանկարներին նայելով շատ բան կարելի է նկատել հերոսի աչքերում և հայացքում։

Երիտասարդ մարտիկը ծնվել էր 1995թ. մարտի 17-ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում: 2001-2012 թթ. սովորել է Արենիի միջնակարգ դպրոցում։ 2013-2015թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեություն ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։

Կիմ Խաչատրյանը տևական ժամանակ եղել է առաջնագծում, զոհվել է հոկտեմբերի 31-ին»:

 

Կիմ Խաչատրյան ԵՊԲՀ Արմեն Մուրադյան

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին