f

Անկախ

Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան. Panorama.am


«Մեզ այս պահին պետք է ճգնաժամային մենեջեր, քանի որ Հայաստանի պետականության կորստի շեմին ենք մենք այլեւս կանգնած: Արցախը, կարելի է ասել, որ արդեն կորցրել ենք Նիկոլ Փաշինյանի դավաճանական կապիտուլացիայի արդյունքում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե այսպես ձեւակերպեմ, մեզ պետք է մահապարտների անցումային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կփրկի այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Արցախից, որը կկարողանա շատ արագ օպերատիվ կերպով սկսել բանակցություններ ռազմագերիներին վերադարձնելու, անհայտ կորածներին կամ նրանց դիերը գտնելու համար»,- նկատել է պատգամավորը եւ հավելել, որ այդ կառավարության առաջնային խնդիրներից պետք է լինի նաեւ Հայաստանի կործանված տնտեսության փրկությունը:

Ըստ պատգամավորի, ճգնաժամային կառավարության ձևավորումից հետո կլինեն արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ժողովուրդն իր քվեով կորոշի արդեն առաջիկա 5 տարիների կառավարությունը:

Հարցին, թե առաջնահերթ ի՞նչ քայլեր են արվելու՝ Նաիրա Զահրաբյանը հայտնել է, որ այդ հարցերի մասին Վազգեն Մանուկյանը կհայտնի դեկտեմբերի 5-ին ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի ժամանակ:

«Վազգեն Մանուկյանն արցախյան առաջին պատերազմի հաղթանակած առաջին պաշտպանության նախարարն է եղել: Նա դեմագոգ չէ, պոպուլիստ չէ, հասկանում է այն պատասխանատվությունը, որն իր վրա ստանձնել է՝ ի տարբերություն նիկոլականների շիզոիդալ պոպուլիզմի հայրենադավության»,- ասել է պատգամավորը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ պետությանն այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր եւ մահապարտների կառավարություն՝ Հայաստանի պետականության կորուստը թույլ չտալու համար:

Հետաքրքրվեցինք, թե ընդդիմությունը ինչ քայլեր է անելու սեփական կամքով Նիկոլ Փաշինյանի չհեռանալու դեպքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատել է, որ նա չի կարող չհեռանալ, քանի որ բացի իրենց մորթին փրկող նիկոլական պատգամավորներից եւ կառավարության անդամներից, հանրային որեւէ աջակցություն չունի սոցիալական որեւէ խավում:

«Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ հեռանալու է, բայց ճանաչելով իր տեսակը, կարող եմ ասել, որ ինքը մինչեւ վերջ հնարավոր եւ անհնար ստորագույն միջոցներով պայքարելու է իր աթոռից կառչած մնալու համար: Նա անպայմանորեն հեռանալու է, հեռանալու է շատ արագ, եւ բոլոր նրանք, ովքեր կիսում են իր հետ դավաճանության պատասխանատվությունը, խոսքը վերաբերում է նաեւ խորհրդարանական մեծամասնությանը եւ իր քաղաքական թիմին, մինչեւ վերջին մարդը դատարանի առաջ հայրենիքի դավաճանության մեղադրանքով կրելու են իրենց պատիժը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը եւ զգուշացրել, որ նրանցից որեւէ մեկը թող չմտածի, թե կարող է երկիրը լքել, կամ փորձել խուսափել իր բաժին պատասխանատվությունից:

Նաիրա Զոհրաբյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին