f

Անկախ

Իր ցուցմունքում Բեջանյանը նշել է, որ Էդիկ Գրիգորյանն իր հարցին ի պատասխան ասել է, թե իրենց թիկունքում կանգնած է Վանո Սիրադեղյանը


Հոկտեմբերի 27֊ի ահաբեկչական խմբի պարագլուխ ընդունված է համարել Նաիրի Հունանյանին՝ չնայած գործի նյութերից ակնհայտ է, որ առանցքային կազմակերպիչ է եղել 2017 թվականի նոյեմբերին բանտում մահացած Էդիկ Գրիգորյանը, ում դերակատարության մանրամասներին կանդրադառնանք առանձին գրառումով։ Հիմա կխոսենք մեկ այլ անձի մասին, որ հիմա կենդանի է՝ Դերենիկ Բեջանյան։

Այս գրառման մեջ կանդրադառնանք այն հանգամանքներին, որոնք որաշակիորեն կապվում են Վանո Սիրադեղյանի նամակի հետ։ Գործի նյութերից պարզ է դառնում, որ գրավոր հայերենի թերի իմացության պատճառով՝ Դերենիկ Բեջանյանը իր ցուցմունքները ինքը չի գրել, միայն ստորագրել է՝ չնայած առնվազն մեկ ցուցմունք գրված է նրա ձեռքով, այսինքն՝ նա հայերեն գրել կարողանում էր, այնուամենայնիվ։

1999 թվականի նոյեմբերի 15֊ի իր ցուցմունքում Բեջանյանը նշել է, որ Էդիկ Գրիգորյանն իր հարցին ի պատասխան ասել է, թե իրենց թիկունքում կանգնած է Վանո Սիրադեղյանը։ Փետրվարի 11֊ին, չնայած մինչ այդ Բեջանյանը մի քանի անգամ կրկնել է Սիրադեղյանի հետ կապված պնդումը, քննիչը լրացուցիչ հարցաքննում է նոյեմբերի 15֊ի ցուցմունքի հետ կապված։ Վերջապես, Բեջանյանը հրաժարվում է իր նախնական ցուցմունքից՝ մանրամասն պատմելով, որ այդ հանգամանքի հետ կապված ցուցմունք է տվել ճնշումների և սպառնալիքների ներքո՝ իրեն և իր ընտանիքին ուղղված։ Նաև հայտնել էր, որ այդ ցուցմունքը տվել է մի անծանոթի ուղղակի ցուցումով Ազգային անվտանգության նախարարության խցում։ Հանգամանքները չեմ վերապատմի, լրահոսում հրապարակված են։

Մինչև Սիրադեղյանի մասին ցուցմունքը փոխելը Հայկական ժամանակում հայտնվում է Վանո Սիրադեղյանի նամակը՝ ուղարկված անծանոթ Աշոտի կողմից։ Ի դեպ, նամակի սկզբնամասում կապույտ թանաքով գրված է եղել «98 թվ. նոյեմբեր-դեկտեմբեր» արտահայտությունը, ինչի հետ կապված Փաշինյանը ցուցմունք է տվել, թե այն իր ձեռքով չէ գրված, բայց և չի բացառել, որ գրված լինի նամակը խմբագրություն հասնելուց հետո՝ խմբագրությունում։

Հիշեցնեմ, նամակը Վազգեն Սարգսյանի սպանության սլաքները անթաքույց թեքում էր դեպի Ռոբերտ Քոչարյան և նրա շրջապատ։ Նամակն առանձին կքննարկենք, իհարկե, բայց առանձին գրառումով։

Ինչևէ, հետաքրքրական մի դիտարկում, Դերենիկ Բեջանյանի նոյեմբերի 15֊ի ցուցմունքը փետրվարի 11֊ին փոխվելուց 7 օր անց Վանո Սիրադեղյանն «Ա1+» հեռուստաընկերության եթերից արդեն հայտարարում է, թե ԱԱՆ-ի մեկուսարանում դեռ նոյեմբերի առաջին կեսից փորձել են մահվան սպառնալիքով իր եւ Վազգեն Սարգսյանի այլ զինակիցների դեմ ցուցմունքներ կորզել. «ԱԱՆ-ն ոստիկանության տարածքային բաժին չէ, որ անհայտ մարդը 100 մանեթ փող տա եւ ինչ-որ բան անի այնտեղ։ Սահմանափակ թվով մարդիկ թույլտվություն ունեն այնտեղ մտնելու եւ, բնականաբար, սահմանափակ թվով մարդկանց շարքում կարելի է գտնել այն մարդուն, որ կարող էր պատվիրել այդ բանն անել»։ ՆԳ նախարարն, ի դեպ, միանգամայն ճիշտ է, բայց տարօրինակաբար այդ անձիք չեն հայտնաբերվել։ Արձանագրենք մեկ կարևոր հանգամանք՝ Վանո Սիրադեղյանը տեղյակ է եղել ԱԱՆ֊ում քննչական մարմնին իր դեմ ենթադրյալ ուղղորդումից, այսինքն՝ քննության գաղտնիք հանդիսացող տեղեկատվության հասանելիություն է ունեցել։ Առնվազն կարող է լինել հիմնավոր կասկած, որ այդ տեղեկացվածությունը կարող էր վերաբերել նաև առնվազն 1999 թվականի նոյեմբերի 15֊ին նսխորդող կամ անմիջապես հաջորդող օրերին մինչև իր խորհրդավոր, մարգարեական նամակի հայտնությունը և հրապարակումը Նիկոլ Փաշինյանի կողմից անծանոթ Աշոտի զարմանալի բարեհոգության շնորհիվ։ Շատ հետաքրքիր կերպար է Աշոտը, ում բարեհոգության խորհուրդը հասկանալու համար պետք է ծանոթանանք ավելի մոտիկից ու փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ էր հենց Փաշինյանին տրամադրում իր արժեքավոր տեղեկությունները, այդ թվում՝ սպանված վարչապետի սեյֆից իբր անհետացած նախկին ՆԳ նախարարի նամակը, ով արդեն տևական ժամանակ մինչ այդ կոնկրետ քրեական գործերով անցնում էր, իսկ 1999 թվականի մայիսի 3֊ից պաշտոնապես ուներ մեղադրյալի քրեադատավարական կարգավիճակ քրեական օրենսգրքի միանգամից մի քանի ծանր հոդվածներով։ Հատկանշական է, որ Աշոտը նամակը բարեհոգաբար տրամադրել էր Փաշինյանին, ում թերթի ֆինանսավորումը կապում էին Վանոյի մերձավոր շրջապատի գործարարներից մեկի հետ, իսկ նամակի հայտնությունից առաջ Սիրադեղյանի դեմ ԱԱՆ֊ում Դերենիկ Բեջանյանն արդեն ցուցմունք էր տվել։

Ընդհանրապես, այս գործի նյութերին ամենահետաքրքիր մանրամասները առջևում են։

Վանո Սիրադեղյան Նիկոլ Փաշինյան Հոկտեմբերի 27-ի գործ Վարդան Բալյան ՖԲ Գրառում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին