f

Անկախ

Այսօր կա իրեն իշխանություն անվանող խումբ, որը, բացի ատելություն սերմանելուց, ոչինչ չի կառավարում․ Վրթանեսյան. Tert.am


Այն, որ քաղաքացիներն են բանակցում սահմանների գծման ժամանակ, վկայում է այն մասին, որ այս պահի դրությամբ հայկական պետականություն գոյություն չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են Սոթքի հանքավայրում, Սյունիքի Տեղ գյուղում քաղաքացիները ստիպված եղել բանակցել թշնամու հետ, եւ հարցին՝ որտեղ ենք թերացել, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել։

«Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք պարտավոր էին, երդվել էին պաշտպանել մեր պետության անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը, պարտավորվել էին ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, որոնք պարտավոր էին ապահովել նաեւ Արցախի անվտանգությունը, քանի որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր, բոլոր մակարդակներով խայտառակ ձեւով տապալել են իրենց գործը»,- ասել է Վրթանեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ըստ էության, այսօր չկա պետություն, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու ՀՀ քաղաքացիները պետք է հարկեր մուծեն կառավարությանը՝ հաշվի առնելով, որ, օրինակ, Հայաստանի սահմանների անվտանգությունը պահում է Սյունիքի գյուղապետ։

«Սյունիքում գյուղապետն անձամբ է գնում, բանակցում, նա է ինքնապաշտպանության ջոկատի հրամանատարը։ 30 տարի կառուցվել է պետություն։ Բոլոր թերություններով հանդերձ՝ եղել է պետություն՝ արտգործնախարարով, պաշտպանության նախարարով, հիմա այդ ամենը քանդված է։ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը, երբ անդրադառնում էր Սոթքի հանքավայրին, ըստ էության անթաքույց հայտարարեց, որ Սոթքի հանքի վերաբերյալ բանակցում են ռուսները։ Եթե բոլոր հարցերով բանակցում են ռուսները, օրինակ, Տիրան Խաչատրյանի գոյության, պաշտոն զբաղեցնելու իմաստը որն է, ինչու է աշխատավարձ ստանում։ Եթե այդպես է, ստացվում է՝ Սյունիքի մարզում աշխատող գյուղապետը շատ ավելի մեծ գործ է անում, քան Տիրան Խաչատրյանը»,- ասել է նա։

Ըստ Վրթանեսյանի՝ իրեն կառավարություն, իշխանություն անվանող ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ՝ հանցագործների խումբը որեւէ կերպ ո՛չ կառավարում է, ո՛չ իշխանություն է, եւ բացի ատելություն սերմանելուց ու ֆեյսբուքյան քարոզչությունից՝ ոչինչ չի կառավարում։

Դիտարկմանը, թե պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության ստորագրումից տեւական ժամանակ է անցել, սակայն բազմաթիվ հարցեր դեռեւս անապատասխան են, Վրթանեսյանն արձագանքել է․

«Եթե մեր պետության սահմանների հարցը լուծում են ադրբեջանցիները՝ ռուսների հետ բանակցելով, եթե մեր կորած, առեւանգված քաղաքացիների հարցերը լուծում են ռուսները, այդ դեպքում ինչու՞ պետք է այդ հարցերը պատասխան ունենան, եթե այն մարդիկ, որոնք ժամանակին ընտրվել էին պետությունը ղեկավարելու համար, այս պահին ոչ մի բան չեն անում այդ ուղղությամբ»։

Նա ընդգծել է՝ իշխանության ներկայացուցիչները, որոնք աշխատավարձ, պարգեւավճարներ են ստանում, ոչ մի բանից տեղյակ չեն, որեւէ հարցի պատասխանել չեն կարողանում, դեռ այդքանից հետո շարունակում են պնդել, որ պետք է ղեկավարեն, երկիրը ճգնաժամից դուրս բերեն։

«Այս պահին արդեն ակնհայտ է, որ իրենք երկիրը ոչ միայն գցել են ճգնաժամի մեջ, այլեւ ընդհանրապես ի վիճակի չեն նույնիսկ մինիմալ անհրաժեշտ բաներն ապահովել։ Մարդիկ ինքնուրույն զբաղվում են կորածների հարցով, բանակցում են, ծանոթներ են գտնում, «կրիմինալ» աշխարհին են դիմում ինչ-որ հարցերով, որովհետեւ պետություն՝ որպես այդպիսին, չկա։ Մինչեւ չազատվենք պետությունը զավթած այս հանցավոր խմբից, չենք կարող այդ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալ»,- ասել է Կարեն Վրթանեսյանը։

Կարեն Վրթանեսյան իշխանություններ պարտություն

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին