Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային 5,068 նոր դեպք: Այդ մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152 704-ի:
Վրաստանում կորոնավիրուսի զոհ 1425 մարդ է դարձել, վերջին օրվա ընթացքում մահացել է 38 հիվանդ: Միևնույն ժամանակ, վարակից բուժվել է 126 904 մարդ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետին կից COVID-19- ի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում է կայացրել քաղաքացիների լայնամասշտաբ թեսթավորում իրականացնել`վարակվածներին արագ հայտնաբերելու և նրանց ինքնամեկուսացման կամ կլինիկաներ տեղափոխելու համար: