ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի տան բակում բողոքի ակցիա անող քաղաքացիները պահանջել են նրա հրաժարականը:
«Վլադիմիր հողատու»,-վանկարկել են նրանք։
Mediaport տելեգրամի ալիքը հրապարակել է նաև բողոքի ակցիայի տեսանյութ՝ իմքայլական պատգամավոր Շիրակ Թորոսյանի տան մոտ։
«Ձեր ղեկավարը դավաճանել է մեր հայրենիքը»,-ասում էին ցուցարարները։
Ավելի վաղ նման ակցիաներ են տեղի ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Մխիթար Հայրապետյանի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի, Նարեկ Զեյնալյանի և Ռուբեն Ռուբինյանի, Ալեն Սիմոնյանի, Կարեն Սարուխանյանի, Հովիկ Աղազարյանի, Լուսինե Բադալյանի և այլ իմքայլականների տների բակերում:
Քաղաքացիները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու և ժողովրդին դավաճանելու մեջ։