f

Անկախ

«Հրապարակ».ԱՅԴ ՕՐԵՆՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՆԹԱԿԱ ՉԷ ՀԱՍՏԱՏՄԱՆ


ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում ընդգրկված էր նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այս նախագծի՝ ՀՀ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից, մինչև 5 տարի ժամկետով, ինչն էլ նշանակում է, որ նախագծում ներառված դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։ 

Ավելի ուշ տարածվեց հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին, և այս օրենքի նախագծով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առաջարկվում են արմատական փոփոխություններ: Ըստ այդմ, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը հաստատելու օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը համարել է անհետաձգելի. դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։ 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտական խորհրդում որոշում են կայացրել և կառավարությանը խնդրում են չհաստատել այդ օրենքը և ուղարկել քննարկման, քանի որ օրենքը դարձյալ քննարկման կարիք ունի: Բուհի ռեկտորը նշեց, որ  խնդիրը միայն տնօրենների նշանակման հարցը չէ, կան այլ կարևոր հարցեր ևս։ «Այնտեղ բազմաթիվ վիճելի հարցեր կան` լիցենզավորման, գիտական աստիճանների հետ կապված։ Անհասկանալի է նաև, թե բուհերն ինչ կարգավիճակ ունեն, կա նաև առարկայական հավատարմագրման և գումարների խնդիր։ Մի խոսքով՝ օրենքը լրացուցիչ քննարկման կարիք ունի»,- ասում է նա ու ընդգծում, որ գաղափար չունի, թե ինչ նպատակ է հետապնդում կառավարությունը՝ բուհերին ինքնավարությունից զրկելով:

Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այն կետը, ըստ որի՝ բուհական, ակադեմիական համակարգում ռեկտորների և տնօրենների նշանակումը պետք է վերապահված լինի նախարարությանը։ «Դա զրկում է բուհերին ինքնուրույնությունից»,- ասում է Արզումանյանն ու հույս հայտնում, որ բողոքի ձայնը չի ուշանա թե՛ բուհական, թե՛ ակադեմիական շրջանակներից։ «Իմ խորին համոզմամբ, այդ օրենքն ամբողջությամբ, ներկա վիճակով ենթակա չէ հաստատման, այստեղ բազմաթիվ խնդիրներ կան: Հետո՝ ես չեմ ընդունում մի օրենք, որն ունի միայն 3 էջ անցումային դրույթներ, օրենքը չի կարող տարիներ շարունակ «տվայտվել», հետո նոր օրենք դառնալ։ 43 էջանոց օրենք չի լինում, դա օրենսգիրք է, ես սա ասել եմ ԱԺ-ում և հիմա էլ եմ ասում, օրենքը պետք է լինի հիմնադրույթներով, մնացած հարցերը պետք է լուծվեն իրավական ակտերով: Այս օրենքն ամբողջությամբ ինձ համար ընդունելի չէ»: 

ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն ասում է` այն օրինագիծը, որն ավելի վաղ ներկայացվել էր հանրությանը, նման դրույթներ չէր պարունակում. «Իրենք փոխել են և անմիջապես տարել կառավարություն` հաստատման: Փաստորեն, սա օրենսդրական շատ կոպիտ խախտում է, և բուհական, ակադեմիական համակարգերի համար շատ տհաճ բան կլինի, եթե ընդունվի: Այս իշխանությունները փոխանակ մտածեն հեռանալու մասին, անկապ-անկապ օրենքներ են ընդունում: Վստահ եմ, որ այդ օրենքները չեն գործի, եթե իրենք ընդունեն էլ, որովհետև ժողովուրդն արդեն ոտքի է կանգնել, և չեմ կարծում, որ սրանք կշարունակեն իրենց աշխատանքը: Հիմա ընդունեն դա, թե չընդունեն, նոր իշխանությունները, կարծում եմ, անմիջապես կմերժեն այդ կարգի շատ անհեթեթ նախագծեր: Նման նախագիծ չի կարող լինել 21-րդ դարի Հայաստանում, դա չգիտեմ ում մտքի տարօրինակ վարժանքներն են: Ինչո՞ւ պետք է նախարարությունը նշանակի բուհի ռեկտոր կամ գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, երբ թե՛ բուհական, թե՛ գիտական համակարգում շատ լավ կարողանում են ընտրել այն մարդուն, ում հետ իրենք ուզում են աշխատել, ու տարիներ շարունակ այդ ամենն արվել է»:  

Ինստիտուտի տնօրենը նկատում է` երբ այս բարեփոխումները ձեռնարկեցին, սկսեցին վարկաբեկել և՛ գիտությունը, և՛ բուհական համակարգը: «Մեր գիտությունների ազգային ակադեմիան հրաշալիորեն աշխատում է ֆինանսավորման այս սուղ պայմաններում, ակադեմիական ինստիտուտները լավ գիտական արտադրանք են տալիս: Առանց ծանոթ լինելու այս ամենին, գիտության վրա ցեխ շպրտվեց: Նույնը ուզում են անել մեր բուհական համակարգի հետ և մեր բուհական համակարգի վրա իզուր տեղն են ցեխ շպրտում: ԵՊՀ-ում շատ լավ ֆակուլտետներ կան, որոնցում շատ լավ կրթություն է մատուցվում, օրինակ՝ բանասիրական կամ օտար լեզուների ֆակուլտետները, որ շատ լավ մասնագետներ են պատրաստում: Իհարկե, իդեալական ոչինչ չկա, դրա համար պետք է շարունակաբար զարգացնել, փոփոխություններ անել, բայց ոչ թե ցեխ շպրտելով և ինքնավարությունից զրկելով, այլ տեսնել այն իրողությունները, որ խանգարում են ավելի առաջ գնալու և դրանք զարգացնելու: Իսկ զարգացումը չի պարտադրում անպայման մերժում: Զարգացումը նշանակում է տեսնել դրական միտումները և դրանք ավելի ուժեղացնել․ միայն այսպես կարելի է աշխատել, թե չէ ամեն ինչ սևացնելով՝ տեսանք, թե ինչի հասանք»: 

Կատվալյանը հույս ունի, որ ակադեմիական և բուհական շրջանակները չեն հասցնի անգամ ըմբոստանալ, և այս իշխանությունները ժամ առաջ կհեռանան և իրենց օրենքներով չեն աղավաղի մեր կրթությունն ու գիտությունը. «Հույս ունեմ՝ իրենք ավելի շուտ կգնան, քան մենք կհասցնենք ըմբոստանալ»:

Աղբյուրը

 

Կրթություն եվ գիտություն բուհերի մասին օրենքի նախագիծ

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին