Աֆղանստանի Քանդագար նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն երեք ոստիկան է սպանվել, ևս հինգը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնել է 1TV News հեռուստաալիքի թվիթերյան էջը։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետևանքով: Պայթուցիկ սարքը գործարկվել է ոստիկանական կետի հարևանությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա պայթեցրել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ավտոմեքենան: