f

Անկախ

իսկ հարցրել եք ձեզ արդյոք մենք այս խեղկատակին ընտրելուց հետո արժանի՞ ենք Վազգեն Մանուկյան վարչապետ ունենանլուն ՞՞


Երկու օր ա լսում եմ, թե ով է ընդհանրապես Վազգեն Մանուկյանը ու մեզ արժանի ղեկավար է, թէ` չէ։ Կամ էլ ինչ որ բաներ հիշողության թարմացման մասին։ Քանի որ տակավին 6 տարեկան լինելով հորս ու մորս ձեռքը բռնած եղել եմ Թատերական հրապարակում թույլ տամ ինձ մի փոքր թարմացնել ձեր հիշողությունը, թե ով է Վազգեն Մանուկյանը ու արդյոք արժանի ենք մենք իր ղեկավարությանը ՞՞

Փաստ առաջին։ Վազգենը 1988 թվականի փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիրն է և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից՝ «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է, 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում։ Փաստ 1֊ը վկայում է, որ եղել է երրորդ պետականության ստեղծման ուղեղային կենտրոնը ու կիսել է ամբողջ ճանապարհը։

Փաստ 2։ Վազգենը 1990-1991 թվականներին Հայաստանի վարչապետն էր։ 1991 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: Վազգենը հեռանում է կառավարման ղեկից չկիսելով իշխանության մոտեցումները պետականության հիմնաքարերի ուղղությամբ։ Հասկանում եք չէ հեռանում է այն պարագայում, երբ ՀՀՇ վարչության առաջին նախագահն էր։

Փաստ 3։ 1992 թվականի սեպտեմբերին, երբ Արցախում վիճակը օրհասական են Վազգենին հետ են կանչում և նշանակում ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարարի պաշտոնում` միաժամանակ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ղեկավար։

Փաստ 4։ Վազգեն Մանուկյանի օրոք է ձևավորվում կանոնավոր հայկական բանակը, փոխվում պատերազմի ընթացքը։ Դա արցախյան պատերազմի չորրորդ փուլն էր, որը սկսվել է Մարտակերտի ռազմաճակատում Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի լայնածավալ հակահարձակմամբ, ընթացել Քարվաճառի ազատագրմամբ և ավարտվել Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ։

Փաստ 5։ 1996֊ին Վազգեն Մանուկյանը ընտրված նախագահ էր։ Իրենից անամոթաբար գողացվեց իշխանությունը և երկիրը մտցվեց շարունակական ընտրական ճգնաժամեր։

Հիմա եթե համարում եք, որ դուք արժանի չեք Վազգեն Մանուկյան լիդերին ուրեմն դուք արժանի չեք

1. ՀՀ երրորդ հանրապետություն և պետականություն ունենալուն

2. Գաղափարական պայքար ունենալուն

3. ՀՀ բանակ և ռազմաարդյունաբերություն ունենալուն

4. Մարտակերտ, Քարվաճառ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Զանգելան ունենալուն (նու էդ վերջին 4ը չունեք էլ)։ խիստ կասկածում եմ որ նախորդ կերերի եղածն էլ ունեք։

5. Արդար ընտրական գործընթաց ունենալուն

Եվ վերջինը` Վազգեն Մանուկյանը ֆիզմաթ. գիտությունների դոկտոր է, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։

Իսկապես գուցե դուք արժանի եք Համալսարանից դուրս շպրտված գրչակ ղեկավարի։

#արդար է։

P.S. խելք հավաքեք ու լսեք Վազգենի այսօրվա ելույթը` կհասկանաք թե որոնք են պետականության առաջնահերթություններ ասվածները։

P.S. 1 իսկ հարցրել եք ձեզ արդյոք մենք այս խեղկատակին ընտրելուց հետո արժանի՞ ենք Վազգեն Մանուկյան վարչապետ ունենանլուն ՞՞

Դավիթ Հայրապետյան ՖԲ Գրառում Վազգեն Մանուկյան վարչապետի միասնական թեկնածու խմբագրի ընտրանի

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին