Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կարող են թաքցնել կորոնավիրուսի բռնկման մասշտաբի մասին տվյալները: Գրում է Gazeta.ru-ն;
«ԱՄՆ-ն խիստ անհանգստացած է այն տեղեկության պատճառով, որ իրանական ռեժիմը կարող է կարևոր մանրամասներ թաքցնել կորոնավիրուսի բռնկման մասին», - հայտարարել է Պոմպեոն:
Նրա տվյալներով՝ Իրանը Չինաստանից հետո երկրորդ տեղում է այն մարդկանց թվով, որոնք մահացել են կորոնավիրուսով վարակվելու հետևանքով:
Նա բոլոր երկրներին կոչ է արել «ճշմարտությունը պատմել» համաճարակի մասին և համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ: