Եվորպական միության անդամ 27 երկրների արտգործնախարարները եզրակացրել են, որ Թուրքիայի վարքագիծը վատթարացել է: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նախարարները համաձայնել են, որ Թուրքիայի վարքագծում հիմնարար փոփոխություններ չկան, ընդհակառակը, որոշ առումով այն ավելի է վատացել: Էվոլյուցիան դրական չէ», - ասել է Բորելը:
Նա հստակեցրել է, որ այդ հանգամանքը կքննարկվի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-11-ին: