ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման կապակցությամբ անհանգստության ֆոնին: Այդ մասին հայտնել Է The Hill-ը: Նրա խոսքով՝ թեեւ քաղաքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի հաստատվել, «գլոբալ պատկերն արագորեն փոխվում Է» եւ անհրաժեշտ Է «ուժեղացնել պատրաստվածությունը»: «Մենք տեսնում ենք, որ վիրուսն ամեն օր տարածվում Է աշխարհի տարբեր մասերում, եւ մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ վնասից Սան Ֆրանցիսկոյի բնակիչներին պաշտապանելու համար»,- մեջբերում Է նրա խոսքը հրատարակությունը: Այս պահին ԱՄՆ-ում հաստատված Է հիվանդության 57 դեպք, նրանց թվում 40-ը տարահանված ուղեւորներն են Diamond Princess ճամփորդանավից, որը կարանտինի Է կանգնած Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստում