Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձը, աշխատանքային ժամին՝ իր պարտականությունների կատարման փոխարեն ակնհայտորեն ներգրավվել է խաղաղ հավաք իրականացնելուն խոչընդոտելու, ինչպես նաև սադրանքներ հրահրելու գործընթացի մեջ։ Փաստացի դա կատարելով հարկատուների գումարից ստացվող աշխատավարձի հաշվին։ Նախ՝ անհասկանալի է ինչպես Ոստիկանության աշխատակիցները ունենալով պարտականություն <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի ուժով՝ աջակցելու հավաքի մասնակիցներին՝ վարչական ձերբակալման չեն ենթարկել սույն հանրային ծառայության մեջ գտնվող անձին։
Ավելին՝ կարծում եմ ՀՀ Գլխավոր դատախազը անհապաղ քրեական հետապնդում պետք է հարուցի, պարզելու համար նշյալ անձը լինելով Մարզպետի օգնական ում ցուցումով և ինչ շրջանակի հետ է համաձայնեցված գործելով որոշել խոչընդոտել խաղաղ հավաքին։ Ավելին՝ նույնիսկ առերևույթ խոչընդոտելու փորձ է կատարել ԶԼՄ օրինական աշխատանքին։