Հայաստանի մասին մոտ երկու տասնամյակ գրեթե դիրքորոշում չհայտնած Ժիրայր Լիպարիտյանի ակտիվացումն ու հաճախակի արտահայտվելն, ինչ խոսք, աչքի է զառնում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բնականաբար քառորդ դարյա իր «Արցախը սկուտեղի վրա հանձնելու» գաղափարների իրականացնումը ներկա փնթի ղեկավարության կողմից լավ առիթ է մեկ անգամ եւս մեջտեղ բերել «Արցախը պետք է հանձնենք որ լավ ապրենքը», ու հակադրվել «ոչ մի թիզ հող» թեզի հետ։
Լիպարիտյանն իր վերջին ութ կետանոց մանիպուլատիվ, անտրամաբանական, ենթադրաբար իր կարծիքով «ջախջախիչ» թեզիսները մեկ անգամ եւս ապացուցում են հավաքված մաղձն ու ճշմարտացի լինելու հիվանդագին մոլուցքը։ Կարդալով դրանք, զգում ես, որ ինքն իրեն թեզեր է մետջեղ բերում, վերագրում դրանք այլոց, ինքուրույն անում եզրակացություններ, ու վերջում որակումներ տալիս։
Մեկ անգամ, եթե չեմ սխալվում Երեւան-Փարիզ թռիչքի ընթացքում, հայտնվելով կողք-կողքի մոտ չորս ժամ լսելով այդ նույն մտքի ընթացքը, արդեն ինձ համար հստակ էր վերջին ճշմարտությունը լինելու իդեաֆիքսը, որին վերաբերվեցի մի քիչ հումորով ու մի քիչ էլ ակնածանքով՝ որպես փորձառու դիվանագետի ու գիտնականի։
Այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ մի քանի տարի հետո ազգովի այսօրվա տխուր վիճակում կհայտնվենք, ու դեռ մի բան էլ ժիրայրլիպարիտյանական մտածողություն ունեցողներին չարախնդալու առիթ կտանք։
Իրականում, սա եւս մեկ պատճառ է մեր ուժերը մեկտեղելու ու փորձելու հնարավորինս կարճ ժամանակահատվածում նրանց ապացուցենք, որ իրենք սխալ էին՝ մենք ճիշտ»։