Հրաձգության կանանց թիմը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայ հրաձիգներն առաջին մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Կանանց թիմային պայքարի նորմալ վազք 30+30 մրցաձևում Հայաստանի թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Անհատական ձևում Գոհար Հարությունյանը 7-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 8-րդը, իսկ Արուսյակ Գրիգորյանը՝ 10-րդը:
Եվրոպայի այս առաջնությունն անցկացվում է Լեհաստանում: Հայաստանը ներկայացնում են 6-ական տղա և աղջիկ: Մրցաշարը կեզրափակվի մարտի 2-ին: