f

Անկախ

Տպավորություն է, որ համակարգված հարձակում է իրականացվում գիտության ոլորտի դեմ․ Արթուր Իշխանյան


Հրատապ կարգով Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում վիճահարույց դրույթներն այնքան շատ են, որ մասնագետների կարծիքով ավելի հեշտ է նորը գրել, քան այս օրինագիծը կարգի բերել։  Այս օրերին բուհերն ահազանգում են, որ իրենց ինքնակառավարման իրավունքից զրկելը հակասում է սահմանադրությանը, ուսանողները դժգոհում են, որ խախտվելու է կրթության իրենց իրավունքը` ռոտացիան գրեթե ձևական դարձնելու հետևանքով, իսկ գիտական հանրությունն էլ նշում է, որ օրենքի՝ գիտությանը վերաբերող հատվածն ամբողջությամբ է փոփոխության ենթակա։

«Անկախն» օրինագծի՝ գիտության ոլորտին վերաբերող վիճահարույց կետերի մասին է զրուցել ֆիզ․ մաթ․  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Արթուր Իշխանյանի հետ։

Գիտահետազոտական  հիմնարկների կառավարման մասին

Նախագծով սահմանվում է, որ գիտահետազոտական հիմնարկներն ունենալու են կառավարման խորհուրդներ, որոնց անդամներից կեսին նշանակելու է ԿԳՄՍ նախարարությունը։

Իշխանյանն այս դրույթը խիստ վնասաբեր է համարում։ Ասում է՝ դեռ  հանրային քննարկման շրջանում են գիտական ինստիտուտների աշխատակազմերով քննարկել ու իրենց բացասական կարծիքն արտահայտել օրինագծի, այդ թվում և գիտական հիմնարկների ինքնավարությունը սահմանափակող կետերի  մասին։ Բայց, փաստորեն, լիազոր մարմինը գիտաշխատողների կարծիքը հաշվի չի առել։

«Օրենքով նախատեսվում է կառավարման խորհուրդների ձևավորում և այդ խորհուրդների միջոցով կառավարման իրականացում։ Մինչդեռ այդ կառավարման խորհուրդների ձևավորումն ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ սկզբունքով պետք է լինի։ Որևէ մեխանիզմն չկա այդպիսի խորհուրդներ ձևավորելու, շատ անհստակ է»,- ասում է Իշխանյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկինում գիտահետազոտական հիմնարկի աշխատակիցներն էին ղեկավար ընտրում, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան հաստատում էր ընտրությունը, իսկ երկուսն էլ պրոֆեսիոնալներ են, ապա այժմ փաստացի ԿԳՄՍ նախարարությունն է որոշելու, քանի որ նախարարությանը վերապահվում է վերահսկիչ փաթեթ կառավարման խորհրդում։

«Ակադեմիական կախվածությունը փոխարինվում է նախարարությունից կախվածությունով։ Բոլոր դեպքերում Ակադեմիայում նստած են պրոֆեսիոնալներ, ԳԱԱ-ն  պատասխանատու է հիմնարար գիտության ոլորտի զարգացման համար։ Մինչդեռ  բացարձակապես  անհասկանալի է, թե ովքեր և ինչպես են որոշելու թեկնածուներին, որոնց պետք է նշանակի նախարարությունը։  Սա պրոֆեսիոնալիզմի լրջագույն անկում է, ինչն անթույլատրելի է»,- ասում է Իշխանյանը։

Գիտնականն ահազանգում է՝ որևէ նախարարություն չի կարող լինել մասնագետ բացարձակ բոլոր ոլորտներում, խորհրդի անդամներին նշանակողները չեն կարող գերազանց տիրապետել բոլոր ոլորտներին, ճանաչել ամեն ոլորտի լավագույններին, հետևաբար մեծ է ոչ պրոֆեսիոնալներին, ոլորտը լավ չտիրապետողներին կառավարման խորհրդում ընդգրկելու վտանգը։

Իշխանյանը բացասական է գնահատում նաև այն անցումային դրույթը, ըստ որի նաև գիտակահետազոտական հիմնարկի տնօրենին է նշանակելու լիազոր մարմինը։ Ասում է՝ այսպիսով խախտվում է նաև գիտական հիմնարկների ակադեմիական ազատությունը, ինքնավարությունը։

«Երկու կետն էլ անընդունելի են, երկուսն էլ քայքայիչ են։ Իրականում տպավորություն է, որ համակարգված հարձակում է իրականացվում գիտության ոլորտի դեմ։ Մի բան, որ արցախյան երկրորդ պատերազմում  մեր ազգի ապրած ողբերգության պրիզմայով եթե նայենք, կարող եմ ասել, որ պարզապես հանցագործություն է»,- ասում է Իշխանյանը։

Հարցին, թե արդյոք ԳԱԱ-ի կողմից իշխանությունների հրաժարականի պահանջը և դրանից օրեր անց նման օրինագիծ օրակարգ բերելը փոխկապակցված են, Իշխանյանը պատասխանում է․ «Կարծում եմ՝ բոլոր դեպքերում  պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով։ Այդ դեպքում նմանատիպ ենթադրություններ չպետք է անենք, չնայած կարծում եմ, որ այդ ենթադրությունները բավականաչափ հիմնավորված են։ Այնուհանդերձ,   անմեղության կանխավարկածով առաջնորդվելով կարող ենք ասել, որ որևէ բացասական ցանկություն չկա դրված օրինագծի հիմքում, այլ բան, որ ըստ երևույթին գործ ունենք պարզապես պրոֆեսիոնալ անընդունակության, անմեղսունակության հետ»։

Գիտության  և բարձրագույն կրթության ոլորտները  մեկ օրենքով կարգավորելու մասին

Արթուր Իշխանյանի կարծիքով՝ բացարձակ անընդունելի է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքների միավորումը։

«Որպես հիմնավորում նշվում է այն, որ այդ ոլորտները հարակից են։  Բայց որպեսզի հասկանալի  լինի, որ դա ընդհանրապես փաստարկ չէ, կարող եմ ասել, որ թե բարձրագույն կրթությունը և  թե  գիտությունը   ճիշտ նույն կերպ հարակից են  տեխնոլոգիաների զարգացմանը։ Այդ դեպքում  ինչո՞ւ միանգամից օրենքում չմիավորել այս երեք ոլորտները»,- ասում է Իշխանյանը։

Գիտնականը շեշտում է՝ արցախյան երկրորդ  պատերազմը մեզ ցույց տվեց, որ  գիտության ոլորտն առանձնահատուկ ուշադրության,  հոգատարության և զարգացման կարիք ունի։ Հետևաբար անհրաժեշտ է գիտության մասին օրենքն ընդլայնել և ուժեղացնել։

«Այս օրինագծում  գիտությանն ընդամենը 20-30 տոկոս տեղ է տրված։  Այս օրենքի տրամաբանությամբ՝  գիտությունը մի ինչ-որ կից, փոքրիկ հավելված է»,- ասում է նա։

Մեկ գիտական աստիճանի մասին

Իշխանյանի կարծիքով՝ գիտական աստիճանաշնորհման համակարգում փոփոխությունը և միայն մեկ գիտական աստիճան ունենալը  կբերի չափանիշների իջեցման, ինչն էլ կհանգեցնի հետընթացի  գիտական հանրության մասնագիտական որակավորման   գործում։

Որպես երկրորդական, բայց նաև կարևոր հետևանք՝ Իշխանյանը նշում է, որ այսպիսով շատերը կզրկվեն մասնագիտական աճի մոտիվացիայից։ «Գիտության ֆինանսավորման այս ցածր մակարդակում, երբ  գիտնականի աշխատավարձը ամենացածրն է երկրում, որևէ ստիմուլ չկա մասնագիտական կատարելագործման համար։ Այդ հավելավճարները, որ հատկացվում են, ինչ-որ տեղ գիտնականին խրախուսում են մասնագիտական կարողությունները զարգացնելու»,- ասում է նա։

Գիտության ֆինանսավորման մասին

 Իշխանյանը բացառիկ կարևոր է համարում նաև գիտության ֆինանսավորման օրենսդրական կարգավորումները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը նախագծում։

«Գործող օրենքն ասում է, որ գիտության ֆինանսավորումը պետք է լինի բյուջեի  ծախսային մասի 1 տոկոսից ոչ պակաս,  ինչը ՀՆԱ-ի  մոտ 0,25 տոկոսն է։ Մենք գիտենք, որ դա սարասափելի ցածր թիվ է։ Ապա պետք է ասել, որ անգամ այդ օրենսդրական պահանջը  խախտում էին․ մի անգամ Կարեն Կարապետյանի օրոք է դա տեղի ունեցել և արդեն գործող կառավարության օրոք»,- ասում է Իշխանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում օրենքով ամրագրված կայուն, թեկուզ և փոքր ֆինանսավորում կար։ Մինչդեռ առաջարկվող օրինագծով գիտության ֆինանսավորումը որևէ կերպ չի կարգավորվում՝ դառնալով հայեցողական։

«Այսինքն բացառված չէ, որ ինչ-որ տարի գիտության ֆինանսավորումը կարող է լինել զրոյական, որովհետև օրենքով այլ բան ասված չէ։ Սա սարսափելի է, այլ  կերպ այս կետը որակել չեմ կարող»,- ասում է նա։

Գիտնականի համոզմամբ՝ պատերազմից դասեր քաղած լինելու դեպքում օրինագիծը կամրագրեր, որ գիտության ֆինանսավորումն առաջիկա 5 տարվա ընթացքում պետք է հասցնել ՀՆԱ-ի 1 տոկոսին։ Մինչդեռ դրա փոխարեն գիտությունն ընդհանրապես ֆինանսավորումից զրկելու հիմքեր են նախապատրաստում։

«Ոչ պրոֆեսիոնալիզմը նոր Հայաստանում  հորդում է բոլոր ոլորտներում, և սա էլ բացառություն չէ»,- եզրափակում է Իշխանյանը։

 

Արթուր Իշխանյան գիտություն Գիտությունների ազգային ակադեմիա խմբագրի ընտրանի ԿԳՄՍ նախարարություն օրենք գիտության ֆինանսավորում

Այլ հոդվածներ հեղինակից

Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին
Հայաստանից Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են
Փաշինյանի ու նրա ընտանիքի գաղտնիքներն իմացող Լիլիթ Մակունցն ու Վլադիմիր Կարապետյանը բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի կողմնակիցները սարսափից կցնցվեն. Արամ Գաբրիելյանով
Ստեփանակերտի կարգավիճակը կարող են որոշել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության
Գորիս-Տաթև ճանաապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ. ԱԻՆ
Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է
Հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով
Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում. Գեղամ Նազարյան
Կայսրությունների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ավտոերթով հասան Հանրապետության հրապարակ, Ոստիկանությունը թույլ չտվեց ավտոերթ անել հրապարակում (տեսանյութ)
Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական ՄԻ-6-ի ճանաչված հետախուզական սպայի կողմից Վրաստանում ՝ Բաթումի քաղաքում
Նարինե Թուխիկյանը վերջնականապես կործանեց մշակութային ժառանգության պահպանության ոլորտը
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է (լուսանկար)
«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...»
Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Ավելին
Ավելին