f

Անկախ

21-րդ՝ լույսով և հույսով ողողված իրականություն


Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանի շենքում սովորականի նման հյուրընկալվել էի իմ վաղեմի մտերիմ Ռոմեն Կոզմոյանին:  «Մուղնի» հրատարակչության հիմնադիրը ուրիշ հյուրեր էլ ուներ: Խոսք բացվեց նոր հրատարակված գրքերի մասին: Փորձեցի կիսել տպավոևություններս հանրաճանաչ գրող, լրագրող, ռադիոեթերի տասնամյակների մշակ Կլարա Թերզյանի 90-ամյակին նվիրված Լուսյա Մեհրաբյանի «Լույսով ողողված կյանք» /«Հայաստան» հրատարակչություն,  2019թ./ տարաբնույթ խորհրդածությունների մղող համահավաքակնարկների, զրույցների ժողովածուի մասին: Ավարտում էի խոսքս, երբ Կոզմոյանը գրասեղանից վերցրեց ու ինձ մեկնեց Կլարա Թերզյանի  նույն հրատարակչության կողմից նույն տարում հրատարակված «Ժպտացող պատերով տունը» գիրքը՝ նրա 21-րդ գիրքը: Այն կարդալուց հետո չկարողացա չտրվել խոհերս ընթերցողի հետ կիսելու գայքակղությանը:  

… Պատմվածքաներ, արձակ բանաստեղծություններ, մանրապատումներ, Էսսեներ, ակնարկներ, որ ծնվել են գրողի պատկառելի տարիքում, բայց բացում են մանկության և պատանեկության գաղտնիքներ, նեղ անձնական նկարագրություններիցհասնում խոհափիլիսոփայական մեկնաբանություններ ու եզրահանգումներ, բարձրանում ու հասնում երևելիների հոգեաշխարհ: «Անսկիզբ վերադարձ» խորագրի ներքո պատմվածքների փունջը ներկայացնում է մանկության առօրյան, մի սերնդի հավաքական պատմություն: Փշածաղկի բույրը սեր է, ոչ լիակազմ ընտանիքը իր դրաման ունի, մայրը զավակի համար իր քայլն է անում ու վտանգում իրեն: Գեներալի դուստր Արմինեն երանի է տալիս Սոնային՝ ով հայր չունի: Գրքի վերնագիրը դարձած  «Ժպտացող պատերով տունը» պատմվածքում ընտանեական երջանկություն կա, եղածով բավարարվելու և ուրախ ապրելու բանաձև և կորստի անդառնալի ցավ: Այստեղ նաև կյանքի շարունակելիության գիտակցումը կա: Ժողովածուի 2-րդ, որ վերնագրված է «Ակնթարթներ» և 3-րդ՝«Կարոտի հույզեր» բաժիններում հեղինակը խորհում է ճարտարապետ Լևոն Թոքմաջյանի հետ, հանրաճանաչ Գագիկ Գինոսյանը օգնում է վերադառնալ ազգային ակունքներին, Կլարա Թերզյանը իր օրագրից մի էջ է հանրայնացնում, հետո էլ օգնում է, որ հասկանանք.«Ծննդյան տարեդարձը» ամենևին էլ ճոխ սեղանը և ուտել խմելը չէ: Նա նաև բարձրաձայնում է «Կեցցե՛ք ուջանցիներ», որ կանգնեցրել եք Անդրանիկ Զարավարի հուշարձանը:

Հաջորդ՝«Թավշյա ձայներ» բաժինը ամենևին էլ հեղափոխության մասին չէ: Այստեղ այն մասին է, որ ձյունը միշտ իր գեղեցկությունը ունի, արևը լսում է, պարը ոգի ունի…

Երիտասարդ այրի կինը գոտեպնդվում է դստեր «Ես որբուկ չեմ, ես մամա ունեմ» խոսքով (ժամանակին ինձ հարազատ է եղել այս վիճակը ու կարդալիս աչքերս թրջվեցին):

Աշխատությունը եզրափակվում է հեղինակի «Բյուրակն» ռադիոհաղորդումների հեղինակային ծրագրից ընտրված  «Դիմանկարների պատկերացրահից» հարցազրույցներով:

Հայ երգի արահետներով ընթերցողը քայլում է Կոմիտաս վարդապետի հետ, Մարութա սարի կածաններով Մուշեղ Գալշոյանի խոհերն է տանում: Երվանդ Մանարյանը բարձրաձայնում է «Թատրոնը մեր կյանքի հայելին է», հետո նույնը պիտի Սոս Սարգսյանը կրկնի, կամ թե«կնիքի»…

Ժամանակակիցների հուշերում ընթերցողին է ներկայանում Հայ թատրոնի երախտավոր Հայկուհի Գարագաշը: Գաղտնիքներ են բացում նաև Ռուբեն Զարյանը, Ռոմիկ Սարդարյանը, Արմեն Հովհաննիսյանը, Դորի Ամիրբեկյանը, …:  

Վերջում աշխարտի 8-րդ հրաշալիքն է: Գուցե մի քանիսն են դրանք, բայց առաջին տեղերից մեկում միկրոմանրաքանդակի աշխարհահռչակ վարպետ Էդվարդ Տեր-Ղազարյանի  աշխատանքներն են:

Կլարա Թերզյանի միտքն ու գրիչը մեզ են ներկայացնում հույսով և լույսով ողողված իրականությունը, ապագային միտված անթեղված սիրով պարուրված մեր առօրյան:

Նրա 21-րդ գիրքը, նաև Լուսյա Մեհրաբյանի վերը հիշատակված աշխատությունը լավ նվեր են իր 90-ամյակին, նաև նրա ընթերցողին:

Եկեք միանանք հոբելյանի առթիվ հնչած բոլոր շնորհավորանքներին և անհամբերությամբ սպասենք նրա 22-րդին:

 

Վաղարշակ Ղորխմազյան

 

 

 

Վաղարշակ Ղորխմազյան Խնկո Ապոր անվան գրադարան «Ժպտացող պատերով տունը» գիրք

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին