f

Անկախ

«Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ամփոփվեց դասական համերգով


Հայաստանում անցկացվող «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ամփոփվեց դասական համերգով: Ուղիղ երեք օր՝ դեկտեմբերի 7-9-ը հայ արվեստասեր հասարակությունը բացահայտում էր լեհական մշակույթն իր ողջ հմայքով:

«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում Դալան ցուցասրահում անցկացվեց Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսը, որը տրամադրել էր Royal Łazienki Museum-ը։ Ցուցադրվեց նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ»  ֆիլմը։ Տեղի ունեցավ նաև Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։ Այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները։

Միջոցառումների գագաթնակետը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կազմակերպված լեհական դասական երաժշտության համերգն էր։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ Armenia լարային քառյակը՝ Աստղիկ Վարդանյանի (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանի (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանի (ալտ), Հակոբ Աթյանի (թավջութակ), լեհ դաշնակահար Կուբա Մատուժակը, ինչպես նաև քառյակի ընկեր երաժիշտները կատարեցին Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։

Նշենք, որ նախագիծը կազմակերպել էին լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել էր Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:

Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր աջակիցներին ու կազմակերպիչներին: «Մեր կողմից աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ հայերն առավել մանրամասն կարողանան ծանոթանալ լեհական մշակույթին: Մենք այս իրադարձության ընթացքում արդեն իսկ ձեռք բերեցինք հրաշալի գործընկերներ և արդեն գիտենք, թե նրանցից ում հետ կաշխատենք հաջորդ տարվա լեհական մշակույթի օրերը կազմակերպելու հարցում»,-ասաց Ագնեշկա Լաբենցը:

«Ոսկե ծիրան»-ի Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ իր գոհունակությունը հայտնեց համագործակցության կապակցությամբ, ընդգծելով երկկողմ մշակութային կապերի ամրապնդման համատեքստում նման միջոցառումների կարևորությունը:

Ոսկե ծիրան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին