ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար: Այդ մասին հայտնել է ամերիկյան գերատեսչության կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Նախարարությունը նաև սահմանափակումներ է մտցրել հանրապետության ղեկավարի հետ կապված ընկերությունների և նրա շրջապատի մարդկանց համար:
Ինչպես հաղորդվել է, ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև Չեչնիայի փոխվարչապետ Վահիտ Ուսմաևը, ռուսաստանցի Զիյադա Սաբսաբին, Գերմանիայի քաղաքացի Թիմուր Դուգազաևը, ինչպես նաև «Թերեք» արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումը: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև «Բերկրուտի բացարձակ չեմպիոնատ» ընկերությունը, «Ահմաթ» խառը մարտարվեստի ակումբը, «Չեչենական հանքային ջրեր» ՍՊԸ-ն և «Մեգաստրոյինվեստ» ՍՊԸ-ն: