f

Անկախ

Արցախի կորուստը, խորացող կասկածները, առաջիկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը վերջնականապես կործանելու են Փաշինյանի ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային գոյությունը. Վլ. Մարտիրոսյան


Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դարձել է իր կողմից այդքան շահարկված «նախկին», այլ՝ իր իսկ արատների ձեռքը պատանդ մի «քաղաքական թշվառ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը:

«Պատահական չէ, որ Փաշինյանին մեծահոգաբար անվանում եմ «Ճկուն»: Արդեն ընդգծվում են նրա քաղաքական մանյովրի կոնտուրները: ԱԺ հարց ու պատասխանի և հատկապես նրա թշվառ պատասխանների ընթացքում, երբ նա առանց էնտուզիազմի և նախկին էներգիայի փորձում էր ժանգլյոռություն անել իր կողմից գործածվող, բայց հենց իր կողմից էլ արժեզրկված «ժողովուրդ», «ընտրություն», «լեգիտիմություն», «իշխանության ձևավորման օրինական աղբյուր» հասկացությունների հետ, հստակ երևում էր իր նահանջի պլանը:

Բայց այդ նահանջը ունի տակտիկական բնույթ և քողարկված կերպով երևում է նրա արագ վերարտադրության ցանկությունը: Նա որևէ կերպ չբացառեց արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը:

Գնալով համոզվում եմ, որ իր լեգիտիմության պարագայում, որից մնացել է «լ» տառը միայն, նա փնտրում է երաշխիքներ և հիմնականում սպասում դրանք ներքին քաղաքական միջավայրից, որը նրան երաշխիքներ չի տալիս շատ լավ հասկանալով նրա բնույթը և տեսակը:

Հիմա նա փորձում է շահել ժամանակ, հույս ունենալով մեղմել ցասումը իր նկատմամբ և օգտվել աջակցության թեկուզ և փշրանքներից, որոնք դեռևս առկա են: Եվ հենց այդ փշրանքների օգտագործմամբ փորձելու է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որտեղ ինքը կունենա դեռ ֆորմալ իշխանություն կամ իր ազդեցության տակ գտնվող իշխանություն:

Նա ընկալում և հասկանում է, որ ժամանակը աշխատում է բացառապես իր դեմ:

Դժգոհության ձնագունդը և Արցախի կորստի իրական պատերազմական պատկերն ու մութ էջերի բացահայտումները և խորացող կասկածները, առաջիկա սոցիալ տնտեսական ծանր վիճակը, ժամանակի երկարաձգման առումով վերջնականապես կործանելու են իր ոչ միայն քաղաքական, այլ նաև անվտանգային գոյությունը:

Այս պարագայում նա դեռ մտածում է արագ գնալ արտահերթ ընտրությունների՝ հենվելով ոչ միայն լեգիտիմության փշրանքների վրա, այլ նաև փլուզման եզրին գտնվող անօրգանական և անունակ թիմի վրա: Իսկ թիմը փոխելու կամ որակական առումով թարմացնելու որևէ էական շանսեր նա այլևս չունի:

Ինստիտուցիոնալ լեգիտիմության կորուստը Փաշինյանի պարագայում իմ համոզմամբ ամենամեծ ռիսկն է: Դրան գումարվում է այն, որ նա այլևս չի հավատում և չի վստահում նույնիսկ յուրայիններին: Յուրայինները նույնպես ընկալում են իրենց ճակատագրի հետ խաղալու Փաշինյանի անհետևողականությունը հանուն իր անձնական շահերի: Մոտենում է փոխադարձ անվստահության խորացման պահը, երբ Փաշինյանը նույնիսկ մանյովր անելու մեջ է տեսնում խորը ռիսկեր և վտանգներ հատկապես իր դատարկ կադրային բանկի պարագայում:

Խնդիրը խոշոր առումով հետևյալն է, թե ո՞վ է կազմակերպելու ընտրությունները: Դա լինելու է Փաշինյա՞նը, նրա տեղապա՞հը, ընդիմադիր բևե՞ռը, թե ընդիմադիր բևեռի և Փաշինյանի կոնսենսուսային դերակատարը: Ով, որ կլինի իշխանություն, նա էլ կհաղթի ընտրություններում:

Ահա այսպիսի շրջանակային ծանր ռիսկերի մեջ է խարխափում Ճկունը, որոնց բեռից դարձել է այլևս դանդաղաշարժ, ժամանակի և իրողությունների մեջ դժվար կողմնորոշվող մի ավանտյուրիստ, ում քաղաքական ապագան այլևս կանխորոշված է:

Նա հեռացող է անկախ նրանից, թե քանի հազար մարդ կպահանջի հրաժարականը: Ուղղահայաց, ինստիտուցիոնալ լեգիտիմություն, որը ենթադրում է էլիտաների, ազդեցիկ խմբերի, բյուրոկրատիայի, արտաքին և ներքին ֆինանսատնտեսական կոնգլոմերատների, ազդեցիկ հանրային և քաղաքական դերակատարների, կորպորատիվ և մասնագիտական հանրույթների աջակցություն նա այլևս չունի, իսկ հորիզոնական լեգիտիմությունը, այսինքն լայն հասարակական զանգվածների, իր պարագայում այսպես կոչված «ժողովրդի» աջակցությունը ևս սպառվել է և որ ավելի վտանգավոր է, դարձել է այլևս քաղաքականապես ոչ կիրառելի իրեն համար: Ինչու՞,  որովհետև նոր սխեմաներ, որոնք ունակ են աշխատել «ժողովրդին» դեմագոգիայով և մանիպուլյացիաներով կերակրելու համար այլևս չկան, որքան էլ նրա ընտրազանգվածը պատրաստ լինի դրանք կուլ տալ և անհամբեր սպառել` բավարարելով ինքնախաբեության սեփական պահանջը, դրանք այլևս չկան և մառազմի ժանրից են, իսկ մառազմ սպառողները այլևս քաղաքականապես որոշիչ գործոն չեն: Նա արդեն դարձել է իր կողմից այդքան շահարկված «նախկին», բոլոր մեղքերով և արատներով, որոնք օգտագործում էր իրեն նախորդողների դեմ մղվող պայքարում:

P.S. Վեհ մնացեք և պատրաստվեք նոր սկզբի անկախ նրանից, թե, երբ կգա Ճկունի վերջը և ինչպես: Նա այլևս ոչ միայն «նախկին» է, այլ իր իսկ արատների ձեռքը պատանդ մի «քաղաքական թշվառ»»,- գրել է նա:

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին