Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ս.թ. դեկտեմբերի 14-ից Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները կվերսկսեն բնականոն աշխատանքը:
Քաղաքացիներին հասանելի են նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքի առցանց գործիքները:
Դիմումների համար՝ https://arcanc.yerevan.am/am/fast-app/:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր՝ https://www.yerevan.am/am/hot-line/: