ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհերի թվին: Նման տվյալներ ներկայացրել է NBC News հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
Դեկտեմբերի 10-ի կեսօրին հաղորդվել էր կորոնավիրուսից ավելի քան 292,098 մահվան դեպքերի մասին: Մինչդեռ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մարտի դաշտում 291 557 մարդ է զոհվել։ Պատերազմի ընթացքում ևս 113.842 ամերիկացի զոհվել է ոչ մարտական գործողությունների ընթացքում:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով ՝ ԱՄՆ-ում 15,6 միլիոն մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, որից 5,9 միլիոնն ապաքինվել է: Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեպքերի և հիվանդոթւյունից մահացու ելքերի թվով շարունակում է աշխարհում առաջին երկիր մնալ: