Բռնապետիկի ողորմելի իշխանությունը պաշտպանող տարբեր «մաստի» , ազգային և մարդկային ինքնասիրությունից զուրկ գործիքներն, իրենց միայն ստամոքսահյութով աշխատող ուղեղները լարում և չարախնդում են բողոքի հանրահավաքների և երթերի մասնակից քաղաքացիների, իբր սակավաթիվ լինելու համար։
Դեռ մի կողմ դնենք, որ եթե իսկապես հայրենիքը հանձնած բռնապետիկի հրաժարական պահանջող քաղաքացիների քանակը սակավաթիվ է, ապա այն մեր ողջ ժողովրդի ամոթն է։ Այո, ցանկալի կլիներ, որ ողջ հանրապետությունը ոտքի կանգնած լիներ, սակայն ցուցարարների քանակն էլ բավարար է։ Բռնապետիկին պաշտպանող մարդուկները, ցուցարարների քանակը համեմատում են 2018թ․ «ստի, կեղծիքի» հեղափոխության մասնակիցների թվաքանակի հետ։
Այո, այսօր ընդդիմությունը չի դիմում ստերի և կեղծիքների, օրինակ, չի հրավիրում հանրահավաքում ելույթ ունենալու համար Նիկոլի կեղծ հորը, ով կհրաժարվի իր հարազատ որդուց։ Բացի այդ, եթե առաջին իսկ օրը, Ռադիո տուն մտնելուց , Ֆրանսիայի հրապարակը շրջափակելուց հետո, ոստիկանությունը ձերբակալեր ցույցերի բոլոր, շուրջ 30 մասնակիցներին, քրեական գործեր հարուցվեին, քանի՞ հոգի կմիանաին ապագա բռնապետիկի իշխանության զավթմանը։
Պատասխանեմ՝ ոչ մեկը։ Իսկ այսօրվա ցուցարարներն իմանալով, բռնապետիկի հրահանգով ոստիկանության դաժանության, բերման ենթարկվելու, քր․ գործեր թխելու մասին, շարունակում են պայքարը։ Այնպես որ համեմատություններն անտեղի են և ոչ ի նպաստ բռնապետիկին պաշտպանող, անհայրենիք ողորմելիների։