Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քաբուլի տարբեր հատվածներում մի քանի հրթիռ է պայթել, մեկ մարդ զոհվել է: Գրում է Gazeta.ru-ն։
Առնվազն չորս հրթիռ է պայթել Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի և Քաբուլի Խվաջա Ռավաշ շրջանի մոտակայքում: Մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել:
Տարածքում գործող խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: