f

Անկախ

Էրդողանը և Ալիևը տարբեր կերպ են տեսնում Հայաստանի հետ հարաբերությունները. Ստանիսլավ Տառասով


Հայաստանում հանդես են գալիս այն քաղաքական ուժերը, որոնք հարավային ուղղությամբ արտաքին քաղաքականության գործողությունների բոլոր ապագա սցենարները պատկերացնում են որպես Ռուսաստանի հետ համատեղ Թուրքիայի դեմ դիմակայություն, թեպետ Մոսկվան ակտիվ համագործակցում է Անկարայի հետ: Երևանում դեռ չեն կռահում, որ Էրդողանը կարող է հաջողությամբ խաղացնել «հայկական խաղաքարտը» քրդերի դեմ հակամարտությունում, բայց կանի դա բացառապես ղարաբաղյան դաշտում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է «բացել դռները» Հայաստանի համար: Նրա խոսքով՝ «եթե Երևանը դրական քայլեր ձեռնարկի Անկարայի նկատմամբ, ապա մենք կբացենք սահմանները: Մենք Հայաստանի հետ սահմանները մշտապես փակ պահելու ցանկություն չունենք»: Նա նշել է նաև, որ «Թուրքիան խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ, այդ խնդիրները միայն Հայաստանի իշխանության հետ են կապված»:

Էրդողանի այս հայտարարությունը բազմիմաստ ծանրություն ունի: Առաջին միտքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու մասին Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնության կետերից մեկը վերաբերում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության բացմանը, իսկ այնտեղից նաև Թուրքիայի հետ, բայց «Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ/ФСБ) հսկողության տակ»: Այդպիսի իրավիճակում թե՛ Անկարան, թե՛ Բաքուն օբյեկտիվորեն շահագրգռված են Երևանի հետ հարաբերություններն աստիճանաբար կարգավորել ոչ միայն քաղաքական հռչակագրերի և հայտարարությունների մակարդակով, այլև  համաձայնությունները լրացնելով որոշակի բովանդակությամբ տարածաշրջանի տրանսպորտային,  իսկ հեռանկարում նաև որոշ էներգետիկ հաղորդակցությունների ապաշրջափակման մասով: Ի դեպ, այս համատեքստում ներառվում են նաև անհրաժեշտության դեպքում Անկարայի և Բաքվի կողմից Թբիլիսիի վրա ճնշման հնարավորությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև Վրաստանի տարածքով հաղորդակցության հնարավորությունների ընդլայնման նպատակով:

Չէ՞ որ, բացի խաղաղապահներից, Ստեփանակերտում գործում է Լեռնային Ղարաբաղի հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որի կազմում են ԱԻՆ-ի ներկայացուցիչները, սահմանապահ ծառայությունները և մի շարք այլ գերատեսչություններ: Այս աշխատողներին անհրաժեշտ է նշանակալի նյութա-տեխնիկական և այլ կարգի ապահովում և մատակարարման տրանսպորտային լոգիստիկա: Հիշեցնենք, որ նախկինում այն հետևյալ պատկերն ուներ. Ռուսական ռազմա-տրանսպորտային ավիացիայի (ՌՏԱ)  ինքնաթիռները թռչում էին Երևանին մերձակա Էրեբունի ավիաբազան: Այնուհետև շարունակվում էր ցամաքով Երևան-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ երթուղին: Վերջերս բացվեց նաև ադրբեջանական միջանցք: Մինչ այս  Վրաստանն Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով բացեց օդային տարածքը ռուսական ՌՏԱ-ի համար, բայց առայժմ հայտնի չէ, թե որքանով կայուն կլինի Թբիլիսիի այդ դիրքորոշումը, եթե Արևմուտքն իր խաղը սկսի տարածաշրջանում:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել է, որ «ղարաբաղյան պատերազմի դադարեցումը և տրանսպորտային հաղորդակցությույնների ապաշրջափակումը նոր հնարավորություններ են բացում անդրկովկասյան բոլոր պետությունների համար»: Նման մի բան նոր պայմաններով և այլ մակարդակով կարող է տեղի ունենալ նաև իրանա-հայկական ուղղությամբ: Այսինքն՝ միանգամից բացվում են մի քանի ռազմավարական ուղիներ, որոնք չէին գործում գրեթե 30 տարի, ինչը շարժում է արտաքին խաղացողների հետաքրքրությունը տարածաշրջանի նոր միջանցքների նկատմամբ: Այնպես որ կարելի է համաձայնել  ռուսական այն փորձագետների հետ, որոնք կարծում են, թե «Լեռնային Ղարաբաղի շուրջը ձևավորվում է սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, որը բավական հեռու է գնում Անդրկովկասի սահմաններից»: Բայց ինչպիսի՞:

Էրդողանի երկրորդ միտքն այն է, որ նա չի հավատում նշված սցենարի իրականացման հնարավորությանը, առայժմ Անակարայում «խնդիրներ կան Երևանի իշխանությունների հետ»: Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումից անցել է մեկ ամիս: Այնտեղ չեն կրակում, մարդիկ չեն զոհվում, բայց համընդհանուր հուսահատություն է տիրում և գուցե քաղաքական ապատիա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այնտեղ մոլեգնում է քաղաքական ճգնաժամը, ինչը կաշկադում է կառավարության՝ որևէ սկզբունքային արտակարգ որոշում կայացնելու հնարավորությունը, ուր մնաց՝ հայերի համար ցավոտ թուրքական ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն հրաժարական տալու կոչ են արել Գարեգին II և Արամ կաթողիկոսները, նախագահ Արմեն Սարգսյանը, հանրապետության և արտասահմանյան բազմաթիվ նշանավոր անձինք: Թուրքիայում, իհարկե, դրան լավատեղյակ են:

Անկարան դժվար թե սպասումներ ունենա, որ պատերազմի դադարեցման համաձայնությունը ստորագրելուց հետո Փաշինյանը պատրաստ կլինի Թուրքիայի առնչությամբ որևէ ընդունելի հայտարարությամբ հանդես գալուն: Ասենք՝ նման մի բան, ինչ հայտարարել է նախկինում՝ նշելով «Անկարայի հետ առանց նախնական պայմանավորվածությունների հարաբերությունները կարգավորելու» մասին: Բայց այս առումով կարևոր նրբերանգներ կան, որոնք ի հայտ են եկել Ալիևի և Էրդողանի ելույթներում Բաքվի զորահանդեսի ժամանակ: Ալիևի խոսքն այն մասին, որ «Զանգեղուրը, Սևանն ու Երևանը ադրբեջանցիների պատմական հողերն են», պատմական անհեթեթություն են անգամ արևմտյան պատմագիտության չափանիշներով: Պատահական չէ քաղաքական լուրջ ջղաձգությունն Իրանում: Իսկ ահա Էրդողանը խոսում էր ուրիշ բանի մասին՝ հղում անելով Էնվեր փաշային, որը 1920-ական թթ. քիչ էր մնում խորհրդային ռազմական հետախուզության աշխատակից դառնար և ուղարկվեց Մոսկվայի կողմից Միջին Ասիա «այնտեղ խորհրդային իշխանություն հաստատեկու համար»:

Միայն այն բանից հետո, երբ Էնվերը թեքվեց անգլիացիների ու բասմաչների կողմը, խորհրդային չեկիստները հեռացրին նրան: Արժանահավատ տեղեկություններ կան այն մասին, որ նա արդեն Լոնդոնում ծառայելիս խորհուրդ է տվել Մուստաֆա Քեմալին Արևելյան Անատոլիայում հաստատել այսպես կոչված հայկական օջախ Օսմանյան կայսրությունում 1912-1913 թթ. թուրքական դաշնակներին խոստացված ինքնավարության փոխարեն, ինչը շուռ եկավ 1915 թվականի Ցեղասպանությամբ: Էնվերի կարծիքով՝ քեմալական Թուրքիայում «հայկական օջախի» երևան գալը կարող էր ոչ միայն վերացնել Անտանտի ճնշումը Անկարայի վրա, այլև նպաստել Քեմալի կողմնորոշվելուն մոսկովյան բոլշևիկներից Արևմուտքի կողմը: Ավելին, նա պնդում էր, որ «հայկական հարցը» վերաբերում է միայն Օսմանյան կայսրության հայությանը, իսկ այն ժամանակ արդեն խորհրդային Ադրբեջանի հետ որևէ առնչություն չունի:

Հայաստանում Էրդողանի այդ պատմական ենթատեքստի ընկալման իմաստը չորսացին, թեպետ ակնհայտ է Անկարայի և Բաքվի մոտեցումների տարբերությունը: Բաքուն ոչ ավելի, ոչ պակաս, հանկարծ ղարաբաղյան պատերազմի հաջողությունից հետո որոշեց խոսել Հայաստանի նկատմամբ ապագա տարածքային պահանջների հնարավորության մասին, ինչը ընկալվում է որպես տարածքում խաղին մասնակցելու հայտ, ուր նրան կարող են արդեն նաև չհրավիրել: Միաժամանակ Երևանում հանդես են գալիս այն քաղաքական ուժերը, որոնք սերտել են Համամիութենական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության համառոտ դասընթացը: Նրանք հարավային ուղղությամբ արտաքին քաղաքականության գործողությունների բոլոր ապագա սցենարները պատկերացնում են որպես Թուրքիայի դեմ Ռուսաստանի հետ համատեղ դիմակայություն: Հայաստանում դեռևս չեն կռահում, որ Էրդողանը կարող է հաջողությամբ խաղացնել «հայկական խաղաքարտը» քրդերի դեմ հակամարտությունում, բայց կանի դա բացառապես ղարաբաղյան դաշտում, ինչը կռահում է Ալիևը:

Մի հարցում միայն կարելի է համաձայնել հայ փորձագետների հետ, որ «աշխարհը փոխվել է, փոխվել է և Թուրքիան»: Այժմ պետք է փոխվի Հայաստանը, ոչ թե վախեցնի բոլորին «էրդողանյան պանթուրքիզմով»:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM

 


 

քաղաքական Արցախյան հիմնախնդիր Ստանիսլավ Տառասով

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին