f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը Արցախը լուծարելուց հետո դեռ Հայաստանը լուծարելու անելիք ունի․ Զարուհի Փոստանջյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքը հանձնելու առաջադրանք ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Նիկոլ Փաշինյանը Արցախը լուծարելուց հետո դեռ Հայաստանը լուծարելու անելիք ունի։ Նա Սյունիքի վերաբերյալ դեռ անելիք ունի, դրա համար թատրոն է խաղում, ուղերձներ է հղում։ Հիմա նա կարող է ասել՝ Գորիս-Կապան ճանապարհը մեր ինչի՞ն է պետք, այն դժգույն ճանապարհ է։ Նիկոլ Փաշինյանը սրբություն չունի։ Որպեսզի հողերը հանձնելը արդարացվի, անհրաժեշտ էին զոհեր։ Դրա համար էին զոհաբերում մեր երեխաների կյանքերը։ Քարվաճառում և այլ վայրերում ոչ մի թուրք ոտք չի դրել։ Ինչո՞ւ են այդ տարածքները հանձնվել։ Նա ասում է որ 25․000 զինվոր շրջափակման մեջ է։ Թող ներկայացնի փաստեր դրա մասին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հասարակությունը պետք է մի կողմ դնի նախկինների նկատմամբ ունեցած ատելությունը, քանի որ նրանք, անկախ ամեն ինչից, հայտարարության տակ չեն ստորագրել։

«Հիմա մենք պետք է մի կողմ դնենք նախկիններ և ներկաներ։ Այո, բոլոր նախկիններին էլ է պետք պատժել, որոնք այսօրվա մեջ իրենց մեղավորությունն ունեն։ Բայց այս պահին թող բոլորը մի փոքր սթափ մտածեն և մի կողմ դնեն նախկինների նկատմամբ ատելությունը։ Ինձնից շատ նախկիններին ատողներ չգիտեմ՝ կան, թե ոչ։ Բայց նախկիններից որևէ մեկն այս խայտառակության տակ ստորագրություն չի դրել։ Նախկիններից իր հոգևոր հայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, հրաժարական է տվել։ Նիկոլը և Աննան մեզնից տարել են մեր հայրենքը։ Եթե 100 տարի առաջ թուրքերն էին մեզ ցեղասպանել, ապա հիմա մեզ, մեր 5000 երեխաներին Աննան և Նիկոլն են ցեղասպանել, հայրենիք են օտարել։ Այդ վախկոտը, լպրծունը չի հասկացել, թե ինչի մեջ է մտել։ Հիմա ինքը հույս ունի, որ մարտի 1-ի նման կարող է փախնել ու ինչ-որ տեղ թաքնվել, բայց սա քեզ համար մարտի 1 չէ։ Սերունդներով դուք անիծվել եք»,- նշեց Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը քրեական պատասխանատվության կենթարկի Նիկոլ Փաշինյանին և իր ընտանիքին։

«Մեզ ենթարկել են պարտության, անկախ մեր կամքից մենք չենք պարտվել։ Թուրքական հորդաները գալիս են Հայաստանի ուղղությամբ, և նրանց գործակալը երևանում Նիկոլ Փաշինյանն է, որին անհապաղ պետք է մեկուսացնել։ Ես կարծում եմ, որ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, կառավարությունը պետք է հռչակի ուժային կառույցներին և կալանավորի Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, քրեակատարողական հիմնարկներում նրանց սպասում են։ Նրան, ով բերել է, ողջ չի թողնելու, որովհետև նման գործիքները, երբ կատարում են իրենց գործն, այլևս պիտանի չեն։ Նրա համար ամենաապահովը կլինի Ադրբեջանը և Թուրքիան, բայց, ի վերջո, նրան գլխատելու և ցցի են հանելու։ Հանրությունը պետք է մաքրի քո գենոտիպը, որ հազար տարի հետո այդ գենոտիպը քո և քո կնոջ նման վիժվածքների չծնի»,- ավելացրեց Զարուհի Փոստանջյանը։

Զարուհի Փոստանջյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին