Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իսրայելը միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության միջոցով մտադիր է պատերազմ հրահրել Մերձավոր Արևելքում։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին նա հայտարարել է իրանական հեռուստատեսությամբ ցուցադրած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ֆախրիզադեի սպանությունը նրանց ձեռքի գործն էր, ովքեր ցանկանում էին տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշել իրեն արատավորած Թրամփի կառավարության վերջին օրերին: Սա էր նրանց հիմնական նպատակը: Ֆախրիզադեի սպանությունով սիոնիստական ռեժիմի հիմնական նպատակը տարածաշրջանում ապակայունացումն ու պատերազմն էր», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Միեւնույն ժամանակ, Ռոուհանին կրկին խոստացել է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում վրեժխնդիր լինել գիտնականի սպանության համար:
Նոյեմբերի 27-ին Իրանում հարձակվեցին Ֆախրիզադայի վրա, որը ղեկավարում էր Պաշտպանության նախարարությանը կից հետազոտական կենտրոնը: Դեպքի արդյունքում նա մահացավ:
Թեհրանը Ֆախրիզադեի սպանությունը անվանեց միջազգային նորմերի կոպիտ խախտում և ասաց, որ դրանում Իսրայելի հետք է տեսնում։
Իրանը խոստացել է պատասխանել հարձակմանը: