Վրաստանում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:
«Մի քանի րոպե առաջ Լուգարի լաբորատորիայից մենք ստացել ենք անալիզների արդյունքները, որոնց համաձայն երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքերը:
Նա ընդգծել է, որ վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը փետրվարի 25-ին Իրանից Ադրբեջանով էր ժամանել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը COVID-19 կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով Իրանի հետ օդային հաղորդակցության սահմանափակումներ է մտցնում: