f

Անկախ

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում


Դեկտեմբերի 15-18-ը փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում կիրականացնի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։

Փորձագետները ՄՈՒՀ-ի գործունեությունը կգնահատեն ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։ 

Այդ նպատակով փորձագետներն առցանց հանդիպումներ կունենան քոլեջի վարչական ղեկավարության,  որակի ապահովման մասնագետների, ՄԿԾ-ների պատասխանատուների, ինչպես նաև դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների հետ։ Կիրականացվի նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։

Մինչ առցանց հանդիպումները փորձագետները մանրակրկտորեն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը և նախնական գնահատում իրականացրել։

Արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է տեխնիկական գիտությունների թեկնածու, «Իմպրովիզ» և «Աստրոմափս» ընկերությունների գիտական խորհրդատու Արամ Բաղիյանը։

Խմբի մյուս անդամներն են ՀՊՏՀ Որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը, ՀԱՊՀ քոլեջի դասախոս Արփի Սիմոնյանը և ՀԱՊՀ ուսանողուհի Արփինե Ազնաուրյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ մասնագետ Գայանե Անանյանը։

Նշենք, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջն այս տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ հավատարմագրման գործընթաց անցնող հինգ քոլեջներից մեկն է։ Մինչ այս ՈԱԱԿ փորձագիտական խմբերն արտաքին գնահատում են իրականացրել Լոռու, Շիրակի և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջներում, Արարատի  պետական քոլեջում։

 Գործընթացի առավել արդյունավետության նպատակով մինչ արտաքին գնահատումը ՈԱԱԿ մասնագետները տևական ժամանակ քոլեջներին նախապատրաստել են հավատարմագրման, «Ուսանողության ձայն» նախագիծը դասընթաց է կազմակերպել այդ քոլեջների ուսանողների համար, յուրաքանչյուր քոլեջից երկուական աշխատակից ՈԱԱԿ-ում  վերապատրաստվել է որպես փորձագետ, ապա նրանց իսկ ներգրավմամբ  մշտադիտարկում է իրականացվել ուսումնական հաստատությունում, դուրս են բերվել ուժեղ և թույլ կողմերը, մատնանշվել բարելավման ուղղությունները։ Այս ամենից հետո միայն քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել և դիմել հավատարմագրման։

հավատարմագրում ՈԱԱԿ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին