Հայաստանի ձյուդոյի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Օլիմպավանում: Մինչ այս կայացել էր երկրի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի խոսքով՝ պատերազմը և կորոնավիրուսիհամավարակը չէին կարող բացասաբար չազդել մարզիկների վրա, սակայն ներկա պայմանների համար առաջնության մակարդակից մարզիչըդժգոհ չէ
Դեկտեմբերի 14-ից առաջնության արդյունքներով ձևավորված ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Այն կտևի մինչև դեկտեմբերի 28-ը, իսկ հունվարից հավաքականը կմասնակցի մրցաշարերի: