Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյան այս մրցաշրջանում իրեն լավագույն կողմերով է դրսևորում «Ռոմայում»:
31-ամյա կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 7-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Գոլ+փոխանցում» հաշվարկով նա կիսապաշտպանների շրջանում լավագույնն է Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա):
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 11 խաղի և դարձել 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի լիգայում նա անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: