ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր երկիրը հանգիստ թողնելու խնդրանքով դիմել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին: Գրում է Gazeta.ru-ն;
Վենեսուելայի ղեկավարը նշել է, որ Թրամփի Հնդկաստան կատարած վերջին այցի ընթացքում ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև հարաբերությունները քննարկելու փոխարեն ամերիկացի առջնորդը խոսել է միայն Վենեսուելայի մասին:
Մադուրոն ընդգծել է, որ իր երկիրը «արժանի է ապագայի»:
Հիշեցնենք, որ 2019 թ․ հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին: Արդյունքում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն անօրինական կերպով իրեն հռչակեց պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ գլխավորությամբ մի շարք երկրներ Գուայդոյին ճանաչեցին որպես պետության ղեկավար: Իսկ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ աջակցեցին Մադուրոյին որպես լեգիտիմ նախագահ: