f

Անկախ

Անմահ հերոսներ. Վարուժան Սաղումյան


Իրենց կյանքով՝ հանուն մեր  կյանքի 
18-ամյա տավուշեցի Վարուժան  Սաղումյանը զոհվեց Ջաբրայիլի ամենաթեժ մարտերում զորակոչումից 2 ամիս անց՝ հոկտեմբերի 8–ին: Վարուժանի եղբայրը՝ Հայկը, Անկախին պատմելով եղբոր մասին, ասում  է,  որ թեև գիտեր, որ  Վարուժն անչափ սիրում է հայրենիքը, բայց երբեք չէր պատկերացնի, որ այդչափ նվիրյալ ու այդքան հայրենասեր է: Պատերազմի ընթացքում Վարուժանը ոչ մի վայրկյան չի մտածել նահանջելու մասին, այլ, լինելով նոր զորակոչված, առաջ է մղել զինվորներին՝ պայքարի ու թշնամուն ոչնչացնելու:
Երբ զորակոչվում է Վարուժանը, ավագ եղբայրը՝ Հայկը  ծաառայության մեջ է լինում Վայքում՝ պատերազմի ընթացքում հսկելով Նախիջևանի սահմանը: 
«Սեպտեմբերի 27-ին կռիվը սկսվեց: Անմիջապես եղբորս հետ կապ հաստատեցի, սկզբից, ինչպես բոլորին, ինձ էլ խաբեց՝ ասելով, որ զորամասում է, ամեն բան կարգին է: Ինչքան զանգում էի այդ 2 օրերի ընթացքում, ասում էր՝ հետո կզանգեմ: Կասկածում էի, որ խաբում է:

 Կռվի 3-րդ օրն ասաց, որ Ջաբրայիլում է: Հեռախոսով խոսելիս կրակոցի ձայներ լսեցի, զարմանքով հարցրի, թե ի՞նչ ձայներ են,  այլևս չկարողացավ պահել ու ասաց, որ թեժ կռվի մեջ է: Միևնույն ժամանակ, խնդրեց տնեցիներին ոչինչ չասել: Հետո Վարուժը պապային էր ասել, որ կռվի մեջ է, բոլորս ահի զգացում ունեինք, ծնողներիս վիճակը հատկապես ծանր էր»,- պատմում է Հայկը:
Վարուժանը Մարտունի 2-ում էր կարանտինն անցել, որից հետո տեղափոխվել էր  հիմնական ծառայության վայրը՝ Արայի լեռ: Կարճ ժամանակահատվածում իրեն լավագույն կողմերով է դրսևորում. բոլորը  ճանաչում էին, հարգում ու սիրում: 
Շատ բաներ Հայկին եղբոր մասին այժմ պատմում է մտերիմ ընկերը՝ Ազատ Զաքարյանը. վերջինս  հոկտեմբերի 12-ին վիրավորվել է ծառայության ընթացքում: Միասին դժվար ու հիշողություններով լի օրեր են անցկացրել՝ մոտ տարածություններում հրաձգային, հրետանային մարտերի միջով անցնելով, արկերի տարափից փրկվելով ու ողջ մնալով, «մեռնելով, հետ գալով ու նորից ապրելով»:
Առանց ընկերոջ շատ դժվար է. Ազատը գիշերները չի կարողնում քնել: Կռվի սկզբնական հատվածում բարձունք էին զբաղեցրել՝ հաշվարկ անելու համար: Վարուժանը, մայորների ու կապիտանի հետ բարձրանալով,  հաշվարկները փոխանցում էր հրետանուն, որ վերջինս հարվածի: Այդ ընթացքում Ազատին կանչում է վերև և թեժ պահին հյութեր տալիս, որ գիշերը՝ հանգստի ժամանակ, խմեն:
Վարուժանը կյանքում երբեք հեշտ ճանապարհ չէր ընտրում:

 

Հայկը պատմում է.  «Զորակոչումից առաջ  վարորդական իրավունք էր հանել, որպես վարորդ էր գնացել, սակայն չէր ցանկացել վարորդ լինել, հրաժարվել էր, և նրան կապավորի հաստիքի էին նշանակել: Երբ հարցրի, թե ինչու՞ կապավորի հաստիքն ընտրեց, չէ՞ որ վարորդական իրավունք ուներ, ծառայությունը հանգիստ կանցներ, ասաց, որ մեքենաները լավը չեն: Եթե զորքին տանելուց վթար լինի, իրեն մեղավոր կզգա: Միևնույն ժամանակ, ավելացրեց՝ այ որ զորացրվեմ, ինձ համար մեքենա կգնես ու կվարեմ իմ ուզածի պես՝ ինստիտուտ գնալով:  Խոստացա մեքենայի բանալիները հանձնել նրան զորացրման օրը…ավաղ, մեր այդ երազանքը մնաց անկատար»:
Վարուժանը կռիվի 12 օրերի ընթացքում ամեն բան  արել էր՝ հրաման տալով, կրակ բացելով,  զինվորներին տանել-բերելով. «Զինվորական կյանքի մասին շատ բան գիտեր. սահմանային գոտում ենք բնակվում, հունիս-հուլիս ամիսներին կռիվներ եղան մեզ մոտ: Երբ հրամանատարն ասել էր, որ Արցախում էլ կարող են գործողություններ ծավալվել ու հարց էր տվել, թե ո՞վ կմասնակցի, միայն նա էր համարձակվել՝ ասելով, որ ամեն բանից գաղափար ունի»:
Վարուժանն այս տարվա ամռանն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտության  1-ին կուրս, հետո  զորակոչվել:


Փոքր տարիքից զբաղվել է սպորտով՝ կարատե, ֆուտբոլ, հետո՝ մարտեր առանց կանոնների՝ իրեն լավագույն կողմերով դրսևորելով: Քանի որ իրեն արժանի հակառակորդ չէր ունենում, շուտ էր հիսթափվում: Ուժի շնորհիվ, անգամ առանց տեխնիկայի ու տակտիկայի իմացության հաղթում էր հակառակորդներին:  Եղբոր խոսքով՝ ֆիզիկապես շատ ուժեղ էր, հաղթանդամ ու գրավիչ, բնավորությամբ էլ՝ ինքնասածի: Վերջին խոսքն իրենը պետք է լիներ, երբեք ոչ ոքի ասածով չէր շարժվի: 
«Ինքը չէր նստում, երազում, ամեն բան անում էր իր ուզածին հասնելու համար: Այդպես անվճար ընդունվեց ինստիտուտ: 
Պատերազմի սկզբում մի օր հեռախոսով էինք խոսում իմ հերթապահության ժամին. և՛ հսկում էի, և՛ ծխում:  Հարցրի, թե ինչի՞ պակաս ունի, ասաց որ բոլորի վիճակն էլ լավ չի, օգնություն չի հասնում: Սիրտս լցվեց, հուզվեցի, որ ես ամեն բան ունեմ, իսկ եղբայրս ծխախոտի պակաս ուներ, բայց հետո կարողացել էր կազմակերպել ու ամեն բան իրենց հասել էր: 


Մի անգամ էլ զանգել էր հատուկ նրա համար, որ ես լսեմ հրետանու կրակոցի ձայնը: Ափսոսում եմ, որ հոկտեմբերի 7-ի գիշերը կարող էի մեկ անգամ ավել եղբորս հետ խոսել, բայց չստացվեց: Մի քանի անգամ զանգեցի մինչև գիշերը 4-ը, անհասանելի էր, ինձ մի կերպ արթուն էի պահում, բայց հետո քնեցի ու այդ ընթացքում 3 անգամ զանգել էր: 5.57-ին արթնացա ու տեսա: Ճիշտ է, դրանից հետո մի քանի անգամ խոսեցինք. հիմա ափսոսում եմ, որ մեկ անգամ ավել ձայնը լսած կլինեի:
Մի անգամ էլ նրան տեսնելու պահը կորցրի, երբ նոր էր զորակոչվել ու տանում էին Արցախ:  Կազմակերպել էր, որ ինձ անակնկալ անի ու տեսնի զորամասում:  Ինչ-ինչ պտաճառներով չկարողացա զանգին պատասխանել, հետո երբ հետ զանգեցի ուշ էր, ավտոբուսն արդեն անցել էր:  Երբ ասաց, միանգամից պատի վրայով դուրս թռա, որ տեսնեմ, բայց  ուշ էր: Պայմանավորվել էր, որ ավտոբուսը կկանգնի կհանդիպենք, այդ պահը բաց թողեցի»:
Հայկն ու Վարուժանն ընդհանուր ընկերների շրջապատ ունեին, որտեղ տարիքով ամենամեծը թեև Հայկն էր, բայց խոսքի առումով «մեծը»    Վարուժանն էր. «Թեև բոլորիս խոսքը նշանակություն ուներ, բայց ինքը եզակի էր, բացառիկ իր էությամբ:
Շատ վիդեոներ, նկարներ ունի՝ ժպիտը դեմքին: Ակնոցը կյանքի անբաժանելի մասն էր, մեծաքանակ հավաքածու ունի: Նաև շատ դաջվածքներ էր սիրում, 11 հատ ուներ՝ բոլորն իմաստավոր ու նշանակությամբ: Առաջին դաջվածքն արել էր 16 տարեկանում: Թեև ասացի դեմ եմ, կարծում էի, որ պապան էլ դեմ կլինի, 2 օր հետո նկարն ուղարկեց. հին ձևերով էր արել՝ մոմի լույսի տակ, ասեղով: Երբ բանակում էի, ընդհանուր ընկերներով նույն դաջվածքն էին արել՝ խարիսխ դաջելով հետևյալ խորհրդով՝  «կյանքի ընթացքում իմ համոզմունքներով ու սկզբունքներով եմ շարժվելու, քամու ուղղությամբ չեմ գնալու, միշտ հավատարիմ եմ մնալու  ընկերներին ու կյանքի վերջում՝ կապ չունի ողջ թե մահացած հայրենի տուն եմ վերադառնալու»: Սպասում էին, որ ես էլ պետք է անեմ, որ չտարբերվեմ: Ես էլ չեմ անի, իսկ ինքը տեր կանգնեց իմաստին, ինձնից էլ շուտ եկավ-հասավ տուն»:


Հոկտեմբերի 8-ին, պատերազմի 12-րդ օրը տնեցիները ստանում են քաջ հերոսի զոհվելու մասին լուրը:
Հայկը պատմում է. «Ընկերուհիս էր զնագել, խոսք տվեցի քիչ ուշ զանգել, բայց ինքն ավելի շուտ զանգեց. երբևէ նման բան չ էր եղել: Ինձ խնդրեց, որ գնամ զորամասի մատուռ և աղոթեմ: Թեև հավատում եմ Աստծուն, բայց հույսս երբեք Աստծո վրա չեմ դնում ասացի նրան, բայց խնդրանքը չմերժեցի, գնացի, աղոթեցի: Այդ օրը կուրսի աղջիկներից էր լսել  Վարուժի մահվան լուրը, չգիտեմ որտեղից էին ճանաչում եղբորս:  Կես ժամ հետո պապայի հետ խոսեցի, ասաց, որ լավ բանի համար չի զանգել, հասկացա, ասացի՝ մենակ չասես, որ... այդ պահից սկսած չեմ հիշում, թե ինչ է հետս կատարվել, ամենացավոտ պահը կյանքիս, որ ոչ ոքի երբեք չեմ ցանկանա»:
Վարուժանի զոհվելու օրը  Հայկն արձակուրդ  է գալիս 10 օրով: Հոկտեմբերի 14-ին Հայկի գումարտակին էլ են տանում Արցախ. «Ես ականանետային մարտկոցում էի ծառայում՝ որպես ջոկի հրամանատար ու դասակի հրամանատարի տեղակալ: Մեր ամբողջ գնդից միայն մեր գումարտակն էր,  որ չէին տարել և այդ ժամանակ հենց մեր զորքին տարան: Հոկտեմբերի 16-ին, երբ վերադառնում էի զորամաս, տղաներից մեկը զանգեց և ասաց, որ մեր զորքին էլ են գիշերը խփել, ունենք զոհեր ու վիրավորներ: Իմ բախտը բերեց, որ նրաց հետ չէի, այլապես կարող էի նրանցից մեկն էլ ես լինել: Ինձ էլ երկրորդ կյանք տվեց ախպերս, ինձ զորացրեցին՝ ՄՈԲ-ում հաշվառելով»:
Հայկին և ընտանիքին այժմ ստիպում է ապրել եղբոր հերոսական անունը: Հայկը երազում է որդի ունենալ, կոչել Վարուժանի անունով, մեծացնել ու դաստիարակել նրա պես՝ հայրենասեր, կյանքով լի, լավատես, հումորով, կենսախինդ ու յուրահատուկ: 
«Վարուժի  ու իր պես հերոս տղերքի շնորհիվ է, որ այսօր շարունակում ենք ապրել», - եզրափակում է Հայկը:

արցախյան պատերազմ անմահ հերոսներ Սպորտ խմբագրի ընտրանի

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին