Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահի դրությամբ հանգուցալուծված չէ խնդիրը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս պահի դրությամբ չէ միջդիրքային հաղորդակցությունը առկա է, ամբողջապես հանգուցալուծված չէ խնդիրը, բայց այդ հատվածում նաեւ տեղակայված են ռուս խաղաղապահ զորքերը, և ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում Հին Շենի հետ կապված հարցերում կունենանք վերջնական լուծում»,-ասաց նա: