f

Անկախ

Իշխող խունտան մնում է բացարձակ անադեկվատ ստեղծված իրավիճակին․ Արփինե Հովհաննիսյան


Իշխանական խունտան շարունակում է անամոթաբար իրեն այնպես պահել, կարծես ամեն ինչ նորմալ է, շարունակում է ընդունել ու նախագծել օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեն այս խայտառակ իրավիճակի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով անհետ կորած եւ վիրավոր հայրենակիցներին առնչվող որոշ հարցերին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հարգելի հայրենակիցնե՛ր,

Հայաստան պետությունը այս օրերին չի կարող ունենալ այլ օրակարգ, քան դավաճանի հեռացումն է ու դավաճանական պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած ու գերի ընկած անձանց խնդիրները: Իշխանական խունտան շարունակում է անամոթաբար իրեն այնպես պահել, կարծես ամեն ինչ նորմալ է, շարունակում է ընդունել ու նախագծել օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեն այս խայտառակ իրավիճակի հետ: Բայց ակնհայտ է, որ մենք այլեւս նույնը չենք ու չենք կարող լինել։ Մենք պարտավոր ենք նայել մեր շուրջը ու տեսնել այն ահռելի խնդիրները, որոնք այս սարսափելի պատերազմը առաջացրել է։

Դա նշանակում է, որ այս օրերին պետության իրավական քաղաքականությունը պետք է ուղղված լիներ այս օրհասական իրավիճակի մեղմացմանը, մարդկանց հոգսի թեթեւացմանը։ Օրինակ՝ պետք է որոշում կայացնել, որ կառավարական ամառանոցները այլեւս պետական պաշտոնյաների համար չպետք է լինեն, այլ պետք է դառնան հայրենիքի պաշտպանների վերականգնմանն ուղղված հաստատություններ։ Այս պատերազմի արդյունքում մենք ունեն շուրջ 10 000 վիրավորներ ու մեկանգամյա օգնութամբ չէ, որ պետք է բավարարվենք։ Մինչդեռ այս առումով իշխող խունտան մնում է բացարձակ անադեկվատ ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես՝ հաջորդ շաբաթ սրանք մտադիր են քննարկել...... «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, հենց այս պահին շրջանառում են վարչական դատարանի կողմից օրենքների դրույթների կասեցման որոշումները բողոքարկելու հնարավորությանը վերաբերող նախագիծ եւ այլն եւ այլն: Դա այն դեպքում, երբ անհետ կորածների ու նրանց ընտանիքներին աջակցելու մասին օրենքների մասով էլ այս պահին բազմաթիվ փոփոխությունների կարիք կա: Օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված է, որ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Այսինքն, երկու տարի այդ մարդիկ պիտի սպասեն, որ սրանք օրենքով իրենց երեխեքի ողջ կամ մահացած լինելը հաստատեն: Որ հետո էլ գոնե աջակցություն ստանան պետությունից: Այսինքն, այս ու այլ կարեւոր հարցերը թողած սրանք թիթեռ են նկարում:

Ես առաջարկում եմ այն օրը, երբ Ազգային Ժողով կոչված հաստատությունում, իշխանական անմեղսունակները կհրավիրեն նիստ, հավաքվել ու արտահայտել մեր բողոքի ձայնը ու թույլ չտալ քննարկել որեւէ այլ հարց, քան դավաճանի հեռացումն է ու իմ նշած ու նմանատիպ այլ խնդիրները:

Խորհրդարանական խմբակցություններին էլ խնդրելու եմ, որ թույլ չտան, որ դրանք որեւէ այլ բան քննարկեն, քան հիշյալ հարցն է: Որպես «Հայրենքի փրկության շարժման» խորհրդի անդամ՝ վստահ եմ, որ հաջորդ շաբաթվանից մեկնարկող գործադուլները, անհնազանդության ակցիաները ուղղված կլինեն նաեւ այս կարեւորագույն նպատակի իրականացմանը:

Հայաստանում չկա այլ օրակարգ, քան դավաճանի գնալն է: Հայաստանում չկա այլ, օրակարգ, քան դավաճանի գործողություններից տուժած մարդկանց խնդիրները լուծելն ու նրանց հանդեպ հոգատար լինելն է։ Հայաստանում չկա այլ օրակարգ, քան հայրենիքի փրկությունն է:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին