Ֆրանսիայի նախագահ Էմմաուել Մակրոնը կորոնավիրուսով է ախտորոշվել։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Մակրոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ախտորոշումը կատարվել է RTPCR թեստի հիման վրա, որն իրականացվում է առաջին ախտանիշների ի հայտ գալու ժամանակ:
«Համաձայն գործող սանիտարական կանոնների, որոնք կիրառելի են բոլորի համար, հանրապետության նախագահը մեկուսացված կլինի 7 օրով», - նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ պետության ղեկավարը կշարունակի աշխատել հեռակա կարգով: