f

Անկախ

ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարները ԵՄ «Պատրաստ առեւտրի համար» ծրագրի շրջանակում


Արևելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը ներկայացրել է Հայաստանում ստեղծված տնտեսական մարտահրավերները էլեկտրոնային առեւտրի միջոցով հաղթահարելու, ինչպես նաեւ երկրում էլ․ առեւտրի  զարգացման հեռանկարների վերաբերյալ հոդված։ Վերջինս ներկայացնում է նաեւ թվային ձեռներեցության ոլորտում առաջատար միջազգային փորձագետի օգտակար խորհուրդները հայաստանյան ընկերություններին։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածմամբ եւ ապա պատերազմական իրավիճակով պայմանավորված տնտեսական մարտահրավերների հաղթահարման ուղին անհնար է պատկերացնել առանց էլեկտրոնային առեւտրի։ «Պատրաստ առեւտրի համար» ծրագիրն օգնում է հայաստանյան արտադրողներին էլեկտրոնային առեւտրի եւ այլ արդիական լուծումների միջոցով նպաստել տեղական արտադրանքի արտահանմանը։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։  

Ծրագրի շրջանակում մի շարք շահառու կազմակերպություններ անհատական խորհրդատվություն ստանալու արդյունքում ձեւավորել եւ զարգացրել են էլեկտրոնային առեւտրի իրենց կարողությունները։  Այս գործում նրանց օգնել է Առեւտրի միջազգային կենտրոնի փորձագետ դոկտոր Մոհամեդ Էս Ֆիհը, ով թվային ձեռներեցության ոլորտում շուրջ 20 տարվա փորձառություն ունի։ Փորձագետը շարունակական խորհրդատվության միջոցով անհատական լուծումներ է առաջարկել հայաստանյան ընկերություններին՝ օգնելով նրանց մուտք գործել արտահանման նոր շուկաներ էլեկտրոնային առեւտրի ճկուն մոտեցումների միջոցով։  

«Էլեկտրոնային առեւտուրն անհրաժեշտություն է հատկապես ներկա պայմաններում, երբ իրական շփումը զգալիորեն նվազել է։ Այս գործում հաջողելու համար ընկերությունները պետք է լավ պատրաստված լինեն էլեկտրոնային վճարային ու լոգիստիկ ծառայությունների առումով։ Միջազգային վճարային համակարգերի մոտ 90%-ը հասանելի են դառնում՝  արտերկրում՝ օրինակ ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում կամ Եվրոպական միությունում, ընկերություն գրանցելու միջոցով։ Հենց այս քայլին ենք դիմել ծրագրի շրջանակում՝ նպաստելով տեղական արտադրանքի արտահանմանը նոր շուկաներ»,- նշում է դոկտոր Էս Ֆիհը։ 

Փորձագետն ավելացնում է, որ էլեկտրոնային առեւտուր իրականացնելու համար որոշ դեպքերում որպես արդյունավետ սկզբնական քայլ կարող է լինել պատվերի ձեւաթուղթ կամ սոցիալական մեդիա հարթակներում՝ օրինակ Facebook-ում, Instagram-ում կամ LinkedIn-ում, էջ ունենալը։ Գործում են նաեւ մի շարք անվճար կամ օգտագործման համար մատչելի լուծումներ WordPress, Shopify.com եւ WooCommerce գործիքների միջոցով կայք պատրաստելու համար։ 

«Ինչպես մեզ, այնպես էլ բազմաթիվ այլ ընկերությունների համար բավականին բարդ է որոնողական համակարգերի միջոցով միջազգային շուկաներում գտնել գնորդների։ «Պատրաստ առեւտրի համար» ծրագրի շրջանակում Linkedin-ում նոր հաշիվ ենք բացել, որը հատուկ մեխանիզմի միջոցով ավտոմատ գտնելու ու կապ է հաստատելու ներմուծողների հետ՝ օրական 100-200 պոտենցիալ գործընկերոջ հետ։ Մոհամեդի խորհրդով որպես առաջնային շուկա ընտրել ենք Գերմանիան, քանի որ այն աշխարհում առաջատար է բնական հյութի սպառման ցուցանիշով։ Այնուհետեւ, մտադիր ենք ընդլայնել աշխարհագրությունը՝ փորձելով էլեկտրոնային առեւտրի միջոցով մուտք գործել նաեւ նոր շուկաներ»,- նշում է Սիս Նատուրալ ընկերության նոր շուկաների զարգացման ղեկավար Դավիթ Հակոբյանը։

«Ճիշտ է, բոլորիս համար բարդ ժամանակներ են, բայց հուսահատվել պետք չէ։ Միակ բանը, որ հիմա պետք է անել տասնապատիկ ավելի շատ աշխատելն է։ Ճգնաժամն ավելի դիմակայուն է դարձնում ընկերություններին՝ նպաստելով նրանց արտադրման ու արտահանման կարողությունների զարգացմանը», - ավելացնում է Դավիթը։ 

Դոկտոր Էս Ֆիհը նշում է, որ արդյունավետ էլեկտրոնային առեւտուր իրականացնելու համար առանցքային է համապատասխանեցումը արտահանման շուկայի լոգիստիկ պահանջների ու Ինկոտերմսի բոլոր պայմանների հետ, ինչպես նաեւ նույնիսկ փոքր ծավալների համար մանրածախ արժեքի ներկայացումը, ինչը թույլ կտա ընկերություններին ավելի գրագետ բանակցել գնորդների հետ։ Փորձագետը խորհուրդ է տալիս նաեւ պատշաճ կերպով կազմակերպել ապրանքի նույնականացումը՝ բարկոդի ու պիտակավորման պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ նախապես մշակված պլան ունենալ ապրանքի վերադարձի դեպքում։ Վերջինս հատկապես կարեւոր է փոքր բիզնեսների համար, որոնք փոքր ծավալներ են արտահանում։

Դոկտոր Էս Ֆիհը Հայաստանում էլեկտրոնյաին առեւտրի զարգացման համար ընկերություններին խորհուրդ է տալիս համատեղել ջանքերն ու համագործակցության հարթակ ստեղծել միասին նույն ուղղությամբ շուկաներ արտահանելու դեպքում, ինչը կօգնի կրճատել լոգիստիկ ծախսերը։ 

Արդյունավետ էլեկտրոնային առեւտուր իրականացնելու համար առանցքային են հաստատակամությունը, համագործակցությունը եւ պատրաստակամությունը նոր լուծումներ ներդնելու գործում։

ԵՄ

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ավելին
Ավելին