f

Անկախ

Եթե վարչապետը բախումներ հրահրի, կստանա արժանի պատասխան. Դավիթ Շահնազարյան


Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր, որովհետև բոլոր նրանք, ովքեր այսօր կմասնակցեն Փաշինյանի երթին, նրանք իրենց վրա կվերցնեն Փաշինյանի ու իր կառավարության ողջ պատասխանատվությունը բոլոր արարքների համար, կապիտուլյացիան, Արցախի մեծ մասի հանձնում, ահռելի վտանգ Հայաստանին, այն ինչ հիմա տեղի է ունենում Սյունիքում, և իրենց վրա կվերցնեն 2.5 տարի ամեն օր արված պետական դավաճանությունը և կկիսեն այդ մեղքերը»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով` իշխանությունը մոբիլիզացրել է ողջ վարչական ռեսուրսները. «Ոստիկանության պետերը հրահանգ են ստացել իրենց մոտ հաշվառված անձանց` թմրամոլներ, քրեական տարրեր, բոլորին ընդգրկել այս երթին, բոլոր պետական հիմնարկները, ատոմակայանը, այսինքն` վերջին ռեսուրսներն է Փաշինյանը նետում` փորձելով ցույց տալ, թե իբր տեսեք` մենք աջակցող ունենք: Ես բոլորին կոչ եմ անում հրաժարվել, չմասնակցել այդ երթին, դա դավաճանների երթ է, մերժեք պետական դավաճանների երթը: ԱԱԾ-ն և ոստիկանությունը հրահանգ են ստացել նաև ներգրավել այդ երթին գործակալական ցանցին: Սա արդեն հանցագործություն  է, դավաճանների երթը մուտք չի գործելու Եռաբլուր»:

Շահնազարյանը կարծում է, որ հնարավոր է թույլ չտալ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, և եթե վարչապետը բախումներ հրահրի, կստանա արժանի պատասխան:

«Վտանգված է ողջ Հայաստանը, միայն Սյունիքը չէ, Փաշինյանը կառչած է իշխանությունից, որովհետև դեռ քայլեր ունի անելու, նա պետք է զորքերը հետ քաշի, առնվազն  7-8 գյուղ հյուսիսում հանձնի Ադրբեջանին, Վայքում հանձնի, Արարատի մարզում հանձնի և իհարկե Սյունիքում և իհարկե քիչ առաջ իր ասած հերթական դավաճանությունը, որ տարածքներ տալով մենք ավելի անվտանգ ենք լինում, բացի դրանից նա պատրաստվում է սահմանազատման պայմանագիրը կնքել Ադրբեջանի հետ, ինչու չէ նաև հաստատել դիվանագիտական հարաբերություններ, նա պատրաստվում է Սյունիքում մի քանի ճանապարհներ այդ թվում գազամուղներ Ադրբեջանից Թուրքիա թույլատրել, որ կառուցվի որոնք Հայաստանի վերահսկողության տակ բացարձակապես չեն լինելու և բացի դրանից նա նաև նպատակ ունի մոտ ապագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ, այսինքն ամբողջովին փոխում է Հայաստանը: Մենք ունենք ծվատված և ամբողջովին թուլացած պետություն, Արցախի մասին չեմ ասում, նպատակաուղղված թուլացվում է բանակը:Այսօր Փաշինյանը բացարձակապես լեգիտիմ չէ, իր լեգիտիմությունից ոչինչ չի մնացել և ընդամանը կառչած է իր նման դավաճաններից, այսօր նրա հեռանալը հանրային պահանջ է»,-ասել է նա:

 

Դավիթ Շահնազարյան Եռաբլուր

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին