ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում COVID-19 կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թիվն աճել է 6451-ով։ Այդ մասին հայնտել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիմա Սադաթ Լարին: Գրում է Russian.rt.com-ը։
Այսպիսով, երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,152,072-ի:
24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով 175 մարդ է մահացել, Իրանում COVID-19- ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 53 448-ի:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ապաքինվել է 875 943 հիվանդ: