f

Անկախ

Խորհրդարան առանց ընդդիմության․որքանո՞վ լեգիտիմ կլինի վրացական օրենսդրի գործունեությունը


Վրաստանի նորընտիր խորհրդարանը կարող է գործել առանց ընդդիմադիրների։ Նախկին նախագահ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը  և նրանց  համախոհները (ընդհանուր 5 քաղաքական ուժ) հայտարարել են ընտրությունների արդյունքում ստացած մանդատները վայր դնելու մասին։ Արդեն իսկ 37 պատգամավոր մանդատներից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Մանդատից հրաժարվելու մասին չհայտարարած ընդդիմադիրներն էլ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները։ Ընդդիմադիրների կարծիքով՝ հոկտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններում կեղծիքներ են արձանագրվել և նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա։

Վրաստանի իշխանություններն արդեն իսկ ընդդիմադիրներին մեղադրել են «ժողովրդավարության սաբոտաժի մեջ»։  Խորհրդարանի աշխատանքները բոյկոտող ընդդիմադիրներին սպառնացել են նաև զրկել աշխատավարձից և նրանց կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորումից։

Հասկանալու, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ քաղաքական ճգնաժամը հարևան Վրաստանում և ինչ օրենսդրական ու քաղաքական լուծումներ են հնարավոր, «Անկախը» զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, հասունացող քաղաքական ճգնաժամի ինչ ելքեր են հնարավոր հարևան Վրաստանում։ Եվ օրենսդրական կարգավորումներն այս իրավիճակի ի՞նչ լուծում են առաջարկում։

-Ընդդիմադիրների՝ մանդատներից հրաժարվելու պրոցեսը դեռ նոր է սկսվել․ հիմնական ուժերը դիմումները գրել են, սակայն մանդատները դեռ վայր չեն դրվել։ Դեռ պետք է դիմեն ԿԸՀ, հետո հարցը ներկայացվի խորհրդարան, որն էլ նոր միայն պետք է չեղարկի այդ մանդատները։

Այս ամենին զուգահեռ ԵՄ և ԱՄՆ դեսպանների միջնորդությամբ տեղի կունենա 5-րդ հանդիպումը․ դեսպանները վերջին 1,5 տարում միջնորդի դերում են հանդես եկել և փորձել այնպես անել, որ  թե ընտրական պրոցեսները տեղի ունենան ավելի ժողովրդավարական, թե ճգնաժամային պրոցեսները վերացվեն։ Խաղի կանոնները, որոնք հաստատվեցին ընտրություններից առաջ, արդյունքն էին ԱՄՆ դեսպանի միջորդության։ Բանակցություններում եղավ կոնսենսուս բոլոր ուժերի միջև։ Բայց երբ հարցը խորհրդարան բերվեց, Սաակաշվիլիի կուսակցությունը և «Եվրոպական Վրաստանը» բոյկոտեցին և չքվեարկեցին․ այս ամենը պլանավորված է դեռ այն ժամանակվանից։ Իրենք գիտակցում էին, որ ընտրություններում չեն հաղթի, այսօր էլ տեսնում են, որ իրենց միջազգային գործընկերները ճանաչել են ընտրությունների արդյունքները, ուստի  փորձում են չեղարկել նախկին պայմանավորվածությունները և հասնել նրան, որ նոր խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, բայց արդեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով։ Չնայած, պայմանավորվածության համաձայն, եթե մինչև 2024թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, դրանք ևս անցկացվելու են խառը համակարգով, ինչպես այս տարվա ընտրությունները։

Ի դեպ, կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն զարգացող  ճգնաժամի ֆոնին, հասկանալով թե ուր է տանում այս ամենը, հրաժարական տվեց և դուրս եկավ կուսակցությունից։ Այս ամենը ցույց է տալիս, որ իրենք ընտրեցին ամենավատ սցենարը, որով փորձում են չմտնել խորհրդարան այն ապալեգիտիմացնելու նպատակով։

Եթե օրենսդրական նորմերով նայենք, ճգնաժամ չկա, քանի որ խորհրդարանի առաջին նիստի ժամանակ բոլոր մանդատները ճանաչվել են։ Իշխանությունն ունի խորհրդարանի 150 մանդատներից 90-ը։  Սա նշանակում է, որ իրենք թե բյուջեի հաստատում, թե օրենսդրական գործընթացը լիարժեք կարող են կատարել։ Միակ բանը, ինչն իրենք չեն կարող անել, սահմանադրական բարեփոխումներն են, ինչը  նախկին խորհրդարանն արդեն արել է։ Սահմանադրական փոփոխությունների համար հարկավոր է 113 մանդատ։

Պետք է նշեմ, որ մի քանի քաղաքական ուժեր, ինչպես Քաղաքացիների դաշինքը և Հայրենասերների դաշինքը, դեռ չեն դիմել մանդատից հրաժարվելու համար։ Եթե արդյունքում 1-2 ընդդիմադիր էլ ներկայացված լինի խորհրդարանում, լեգիտիմության հարցն ընդհանրապես դուրս կգա։

Վրաստանի խորհրդարանն արդեն սկսել է աշխատանքը։ Առաջիկա  շաբաթվա ընթացքում  հաստատելու են կառավարության կառուցվածքը և ծրագիրը։ Շատ կարևոր է, որ երբ խորհրդարանական  խմբակցությունները ձևավերվեն, որտեղ որոշակի պաշտոններ վերապահված են ընդդիմությանը, ընդդիմությունն իր պատասխանատվությունը ստանձնի։ Կարևոր է, որ այն մանդատները, քվեները որ ստացել են, օգտագործեն և չհիասթափեցնեն իրենց ընտրազանգվածին, քանի որ այսպես շարունակվելու դեպքում իրենք  գործընթացները  խորհրդարանից դուրս են հանում, ինչն այդքան էլ նպատակահարմար չէ։

-Եթե մանդատից հրաժարվելով նոր ընտրություններ տեղի չեն ունենա, օրենսդիր մարմնի լեգիտիմությունը դրանից չի տուժի, արևմուտքի վերաբերմունքը չի փոխվելու, այդ դեպքում այս քայլի իմաստը ո՞րն է և ո՞ւմն է  այն ուղղված։

-Հենց այդ է, որ անիմաստ է։  Այդ դեստրուկտիվ ուժերը փորձում  են գործընթացները փողոց դուրս բերել և միգուցե հերթական անգամ հեղափոխության փորձ արվի։ Բայց տեսանք, որ նախորդ տարի նման ակտիվությունը չհաջողեց․ Գավրիլովի գիշերը (2019-ի 20-ից սկիզբ առած հակառուսական ցույցեր, որոնք սկսվեցին խորհրդարանի շենքի մոտ) խորհրդարանի շենքի գրավման փորձ եղավ և ձախողվեց։

Սաակաշվիլին,  չլինելով Վրաստանում և  հեռակա կարգով դատապարտված լինելով,  դեստրուկտիվ տարր  է ներքաղաքական պրոցեսներում։ Սակայն տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ կան առողջ ուժեր, որոնք հասկանում են, որ խորհրդարանում է պետք հարցերը լուծել։

Հավելեմ, որ մեր տարածաշրջանի համար խորհրդարանական համակարգերն  ավելորդ են։ Չունենք  հստակ կայացած կուսակցական համակարգ և կուսակցություններ,  դրա համար ստանում ենք շարունակական ճգնաժամեր։ Մեր տարածաշրջանում նախընտրելին կիսանախագահական համակարգն է, որտեղ նախագահն իր լիազորություններն ունի, խորհրդարանն էլ հիմնականում օրենսդիր գործունեությամբ է զբաղվում։

Վրաստանում այսօր արդեն իսկ ճգնաժամեր կան, երբ 2024-ին անցնեն 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ավելի շատ քաղաքական ուժեր ներկայացված կլինեն խորհրդարանում և ստիպված կլինեն լայն կամ նեղ կոալիցիաներ կազմելու, այդտեղ արդեն ավելի շատ խնդիրներ ի հայտ կգան։

Այս ամենին նայելով Հայաստանից՝ պետք է դասեր քաղենք։ Գուցե սահմանադրական փոփոխությունների կարիք կա։  Մենք ունենք Արցախի խնդիրը, հասկանում ենք, որ սա վերջին պատերազմը չէր, հետևաբար մեզ պետք է կոնկրետ անձ, որը պատասխանատու կլինի, ոչ թե քաղաքական ուժ։ Պատասխանատվության հարցը պետք է հստակեցված լինի։

-Վրաստանում հայտարարել  են, որ կարող են դադարեցնել խորհրդարանի աշխատանքը բոյկոտող կուսակցությունների պետական ֆինանսավորումը։ Նաև մտադիր են օրինագիծ ընդունել, որի համաձայն կարող է դադարեցվել այն կուսակցության գրացումը, որի օգտին քարոզչություն է  իրականացնում փաստացի այնպիսի առաջնորդ կամ հիմնադիր, որը, սակայն, օրենքով դրա իրավունքը չունի (Վրաստանի քաղաքացի չէ)։ Արդյո՞ք այդ սպառնալիքները կիրագործվեն և ինչպե՞ս դա կանդրադառնա այդ երկրի միջազգային իմիջի վրա։

- Մի կողմից պարզ է, որ իրենք չուզելով են դա անում, քանի որ իմիջային խնդիրներ կարող են լինել։ Բայց մյուս կողմից,  եթե կուսակցությունները հրաժարվում են մանդատից՝ իրենց ընտրազանգվածի  կարծիքը հաշվի չառնելով, ինչո՞ւ պետք է պետական աջակցություն ստանան։ Ուշագրավ է, որ մանդատներից հրաժարվող բոլոր ուժերը ֆինանսավորում ստանալու դիմում են ներկայացրել։ Իմ կարծիքով, սա մեսիջ է ընդդիմությանը, որ մասնակցեն բանակցությունների 5-րդ փուլին։

Իշխանությունների համար կարմիր գիծ են արտահերթ ընտրությունները, բայց մյուս թեմաների ուղղությամբ կարող են աշխատել։

Նշեմ, որ  ընդդիմադիրները փորձում են դժգոհության ալիք ձևավորել և այն տանել ՏԻՄ  ընտրություններ, որ այնտեղ գոնե կարողանան ինչ-որ տեղեր ստանալ, բայց կարող է հակառակ էֆեկտը լինի, հիսաթափված աջակիցները նրանց այլևս  քվե չտան։

Իսկ օրենսդրական փոփոխությունը, կարծում եմ, մինչև վերջ չեն հասցնի։ Բայց սա ուղերձ է, որ  այն կուսակցությունները, որոնց  առաջնորդները օրենքը կխախտեն, գրանցումից կզրկվեն և չեն կարողանա մասնակցել ընտրություններին։

-Իսկ ներքաղաքական խմորումներն  արդյո՞ք վտանգ պարունակում են հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից։

-Ոչ, որևէ խնդիր չկա։  Կապ չունի , թե ով է իշխանության Վրաստանում, կան առաջնահերթություններ, որոնք չեն փոխվում։

Վրաստան Ջոնի Մելիքյան խմբագրի ընտրանի հարցազրույց Տարածաշրջան խորհրդարանական ընտրություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչ գործ ուներ 3 ամսվա զինծառայողը ակտիվ պատերազմական գործողությունների մեջ, երբ 2 տարի պատրաստություն անցած պահեստազորայինների հավաքը 4 օր անց կանգնեցրեցին
«Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ
Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա. Shamshyan.com
Եթե Հայաստանում շարունակվի ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամային իրավիճակը, ապա անգամ դրական փոփոխության որոշակի հնարավորությունները կշրջանցեն մեր երկիրը ․ Արմեն Պետրոսյան
Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է. Մակունցը` ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին
Հայաստանից Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերի» հարկվածների տակ կմնան, նրանք ստիպված նահանջել են
Փաշինյանի ու նրա ընտանիքի գաղտնիքներն իմացող Լիլիթ Մակունցն ու Վլադիմիր Կարապետյանը բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի կողմնակիցները սարսափից կցնցվեն. Արամ Գաբրիելյանով
Ստեփանակերտի կարգավիճակը կարող են որոշել Մոսկվան և Բաքուն՝ առանց Երևանի մասնակցության
Գորիս-Տաթև ճանաապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ. ԱԻՆ
Ինչ է կատարվում ատոմակայանի շուրջ. Շահագործումը 4-5 ամսով դադարեցվում է
Հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով
Նա ամեն ինչ անում է, որ ասի՝ ժողովուրդ, ես Հայաստանի շահերը չեմ սպասարկում. Գեղամ Նազարյան
Կայսրությունների փլատակների տակ չմնալու անհրաժեշտությունը
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ավտոերթով հասան Հանրապետության հրապարակ, Ոստիկանությունը թույլ չտվեց ավտոերթ անել հրապարակում (տեսանյութ)
Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական ՄԻ-6-ի ճանաչված հետախուզական սպայի կողմից Վրաստանում ՝ Բաթումի քաղաքում
Նարինե Թուխիկյանը վերջնականապես կործանեց մշակութային ժառանգության պահպանության ոլորտը
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 127 նոր դեպք. մահացել է 9 մարդ
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ՔՊ-ական է (լուսանկար)
«Հասարակությունը երկփեղկված, ավելի ճիշտ է` բազմափեղկված է նախկինների, ավելի նախկինների, ամենանախկինների, սևերի ու սպիտակների...»
Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Ավելին
Ավելին