Իտալիայի Կազալբորդինո քաղաքում հրավառելիքների գործարանում պայթյուն է որոտացել, որի արդյունքում երեք մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Այդ տարածքը տարհանվում է: Հաստատում եմ, որ կան զոհեր. Ինձ ասացին, որ կա երեք զոհ», - գործակալությունը մեջբերում է քաղաքի քաղաքապետ Ֆիլիպո Մարինուչիի խոսքերը:
Հրշեջները, սակրավորները և կարաբինիերը ժամանել են դեպքի վայր: Ուղղաթիռ է ուղարկվել նաև հարակից քաղաքից: Պայթյունի պատճառները դեռևս հստակեցված չեն: