Սեյսմոլոգները Ֆիջիի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուվա քաղաքից 462,1 կմ դեպի արեւմուտք-հարավ-արեւմուտք:
Օջախի խորությունը 10 կմ է կազմել:
Ավելի վաղ Թուրքիայում՝ Իրանի հետ սահմանի մոտ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: