Վերջերս Լևոն Զուրաբյանը իր հարցազրույցներից մեկում պնդում էր արել, թե «Լուսավոր Հայաստանը» մի օլիգարխի պրոյեկտ է, ստեղծված է Միքայել Մինասյանի կողմից: Քիչ առաջ Անկախի հետ զրույցում, անդրադառնալով Լուսավոր Հայաստանի կողմից «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի դեմ ներկայացրած դատական հայցին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
«Ըստ էության այն՝ ինչը մշտապես սոցիալական ցանցերով կեղծ էջերի միջոցով է գրվել, Զուրաբյանը բերեց հրապարակային դաշտ ու հնչեցրեց իր անունից: Նման անպատասխանատու հայտարարությունը մեզ համար անընդունելի է, համարում ենք զրպարտություն և վիրավորանք, և այդ պատճառով դատական հայց ենք ներկայացրել և պահանջել ենք Զուրաբյանից հերքում»,-ասաց Խաժակյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի:
Հայցի պահանջն է պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանությունը:
Գործը մակագրվել է մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: