Երեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում քննարկեց Գայանե Մելքոմ Մելքոմյանին Երեւանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը:
Վերջինս իր խոսքում ներկայացրեց իր կենսագրությունը, որից հետո նրան տրվեցին հարցեր:
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասաց. «Ես ամենաուժաս ֆիլմում չէի կարող պատկերացնել, որ դուք կարող եք լինել Երեւանի մշակույթի գծով փոխքաղաքապետը: Ես սա հմարում եմ աղետալի Երեւանի համար: հիմա հարցս. Ինչ ճանապարհով եք պատկերացնում ղեղավարել ձեր ղեկավարության տակ գտնվող որեւէ ոլորտ, օրինակ մշակույթի ոլորտը»:
Ի պատասխան Մելքոմ Մելքոմյանն ասաց. «Իրականում այդ պաշտոնը համակարգող եւ վերահսկող դեր ունի, դա է պաշտոնի առաքելությունն ու դերը: Կան համակարգի ստորաբաժանումները, որոնք արդեն ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ: Հարկավոր է նրանց հետ աշխատելով ճիշտ թիրախներ սահմանել, լուծման ճանապարհային քարտեզ ունենալ եւ լուծել առկա խնդիրները»:
Անի Խաչատրյանը նկատեց, որ արդեն քանի տարի միայն ճանապարհային քարտեզ ենք գծում. «Երեւանը որբի գլուխ չէ, որ դուք գաք խուզեք»: