Inforeactor պարբերականի փոխանցմամբ՝ Եվրոպական հեռարձակողների միությունը գնահատել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով «Եվրատեսիլ» երգի մրցույթը չեղյալ հայտարարելու հնարավորությունը: Գրում է Russian.rt.com-ը:
«Եվրոպական հեռարձակողների միությունն, անշուշտ, ուշադիր հետևում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ազգային իշխանությունների սկզբունքներին համապատասխան», - հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:
Նրանց խոսքերով՝ իրենք կշարունակեն հետևել Եվրոպայում զարգացումներին, իսկ այս պահին դեռևս վաղ է մեկնաբանել հնարավոր սցենարները: