Արտակ Բեգլարյանն այսօր ԱԺ նախագահին կներկայացնի Արցախի օմբուդսմենի պաշտոնից հեռանալու մասին երկրորդ դիմումը: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:
Այդ պահից սկսած Բեգլարյանը ՄԻՊ պարտականություններից ազատված կհամարվի: Պաշտոնաթողությունը պայմանավորված էր գործադիր իշխանությունում մեկ այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Իսկ թե ի՞նչ աշխատանքի, Բեգլարյանը սխալ համարեց հաղորդել: Սակայն ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ կան նրա` Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակման մասին:
Բեգլարյանը հայտնեց, որ երկար է մտածել այդ առաջարկի մասին եւ համաձայնել է, քանի որ մտադիր է ավելի շատ օգուտ բերել նոր պաշտոնում, քան օմբուդսմենի կարգավիճակում էր: