Երեւանյան լճում բավականին քանակությամբ եղեգ կա աճած եւ ճահճացման գործընթաց է սկսվում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նրա խոսքով, այս տարվա բյուջեում 4 մլն դրամի գումար կա նախատեսված, որ պետք է ձեռք բերվեն համապատասխան թունաքիմիկատներ, որը հնարավորություն կտա եղեգի չորացման աշխատանքներ իրականացնել վաղ գարնանը:
Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն էլ նշեց, որ 2021 թվականի համար այդ գումարը 9 մլն դրամ է դարձել: